«Մենք սնանկացման չենք գնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը՝ հավելելով, որ ընկերությունում ներդրումները շարունակվում են և ուղևորափոխադրումների մասով 2008 թ.-ի նկատմամբ 3 անգամ ավելացել են:
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա ՀԿԵ-ի աշխատակիցն ասաց, որ «ուղևորափոխադրումների մասով ընկերությունը մատը դրել է տնտեսության պուլսի վրա: Եթե երկրի տնտեսությունը զարգանում է՝ ուղևորափոխադրումները զարգանում են ու ավելանում»:
Մեր դիտարկմանը, թե բեռնափոխադրումների գները մրցակցային չեն, ինչն էլ հանգեցնում է նրան, որ շատ ընկերություններ հրաժարվում են ՀԿԵ-ի ծառայություններից, Մովսիսյանն ասաց. «Նման բան չկա, ինքը տեղյակ չէ»:
Նշենք, որ երկաթուղին այսօրվանից բացեց իր ամառային սեզոնը, և գնացքները այսուհետ ամեն օր՝ ժամը 15:30-ից սկսած, կմեկնեն մինչև Բաթում:
Տոմսերի գները, Մովսիսյանի խոսքով, նույնն են, ինչ անցած տարի, պարզապես 200-300 դրամով ավելացել են՝ պայմանավորված շվեյցարական ֆրանկի կուրսի բարձրացմամբ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։