Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Բողոքի նոր ալիք. Ոսկեգործները համաձայն չեն շրջանառության հարկի փոխարեն սահմանված 35 հազար դրամ արտոնագրային վճարին

Ոսկու վաճառքով զվաղվողների համար «Շրջանառության հարկը» «արտոնագրային վճարով փոխարինելու վերաբերյալ կառավարության որոշումն արդեն իսկ լուրջ դժգոհություն է առաջացրել ոսկու վաճառքով զբաղվողների շրջանում: Նրանք արդեն իսկ նամակ-դիմումներ են ուղարկել կառավարություն, Ազգային ժողով՝ խնդրելով այդ փոփոխությունը չեղյալ համարել:

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով. Երևանում սահմանել են առավելագույնը 35 հազար դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազար դրամ, իսկ սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ:

Ընդ որում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սա համարում է օժանդակություն ոսկեգործությանը:

«Դա աբսուրդ է: Մի քանի ամիս խաղեր տվեցին, թե առանձին տեսակետով կանդրադառնան, կվերանայեն մեր մասով, չգիտեմ ինչ կանեն, ու մեկ էլ բերում են ու՝ ամսական 35 հազար դրամ: Դա, կրկնում եմ, աբսուրդ է: Այսօր ոչ մի տեսակի հարկատու չի կարող 35 հազար դրամ վճար անել»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Երևանի ոսկու շուկայի (ժողովրդի մեջ հայտնի Բաղնիքի ոսկու շուկայի) վաճառողներից մեկը: Նրա խոսքով՝ հիմա բացարձակ առևտուր չկա, ու իրենք չեղած տեղից չեն կարող ամսական 35 հազար դրամ վճարել՝ որպես հաստատագրված վճար: «Անցած տարիներին, երբ ավելի լավ շրջանառություն կար, շահույթ կար, մենք ավելի քիչ էինք վճարում: Ամենամեծ գումարը եղել է 15 հազար դրամը: Իսկ այսօր անշահույթ աշխատում ենք, բացարձակապես շրջանառութուն չկա, ու ոչ ոք ի վիճակի չէ 35 հազար դրամ վճարել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ աբսուրդ է նաև Կառավարության հիմնավորումը, թե սա արտոնություն, օժանդակություն է ոսկեգործությամբ զբաղվողների համար: «Ուղղակի այսօր իրենք իրենց դատարկ բյուջեն չգիտեն էլ ինչով լցնեն, դրա համար էլ այս վճարն են սահմանել»,- ասաց նա:

«Նույնիսկ 2008 թվականին, երբ տնտեսությունը կայուն աճ էր արձանագրում, երբ մեր երկիրը ճգնաժամի մեջ չէր, այդ ժամանակ մենք այդ նույն առևտրային կետի, մի սեղանիկի համար վճարում էինք 11 հազար դրամ, իսկ հիմա, եթե 35 հազար դրամ դարձնեն, երբ մարդիկ դոլար-դրամ տատանումների, վարկերի տակ են, ոնց են դրա տակից դուրս գալու, սեղանների կեսից շատը փակվելու են: Մենք այդքան բացատրեցինք իրենց, տարբերակներ առաջարկեցինք, բայց իրենք նորից վերցրեցին ու այդ 35 հազարը փաթաթեցին մեր վզին»,- մեզ հետ զրույցում ասաց «Ոսկերչությամբ զբաղվող մանր ու միջին ձեռներեցների հայկական միվորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բաբայանը՝ հավելելով, որ իրենք արդեն իսկ նամակով դիմել են ԱԺ նախագահին, համապատասխան հանձնաժողովին ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ դրան հավանություն չտալու խնդրանքով:

Ոսկու վաճառքով զբաղվողները նամակով դիմել են նաև «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանին՝ հարցը բարձրացնելու խնդրանքով, քանի որ այս նոր փոփոխությունն ըստ էության հարկային բեռի ավելացում է: «Մարդիկ ինձ դիմել են և ասում են, որ 35 հազար դրամը շատ բարձ է, քանի որ 2008 թվականից ոսկու գինն իջնում է անընդհատ: Իսկ եթե իրենք նախկինում վճարում էին 11 հազար դրամ հաստատագրված հարկ, ապա ստեղծված պայմանենրում ինչպե՞ս պետք է 35 հազար դրամ վճարեն: Այսինքն՝ իրականում սա հարկային բեռի բարձրացում է: Ու կառավարությունը փորձում է իր ներսում կորած միլիարդները մեր քթերից հանել: Բերում են մարդկանց վրա մի այնպիսի բեռ են դնում, որ նախկին հարկերից մի քանի անգամ ավելին է ու մի բան էլ ներկայացնում են որպես օժանդակություն»,- ասաց Ստեփան Ասլանյանը:

Նշենք, որ կառավարությունը պնդում է, որ իրենց ուսումնասիրությամբ պարզվել է, որ եթե խնդիրը դիտարկվեր շրջանառության հարկի տեսանկյունից, ապա ոլորտը կանցներ 5 տոկոս հարկման դաշտ: Ուստի կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին:

Ասլանյանի խոսքով՝ կառավարությունը մոռանում է, որ գործ ունի թանկարժեք մետաղի հետ: Ու ցանկացած հարկ սահմանելիս պետք է հաշվի առնել ոսկու ինքնարժեքը: «Այսինքն՝ մարդը իր ստացած եկամուտներից շատ չի կարող հարկ տալ»,- ասաց նա:

Մեր երեք զրուցակիցներն էլ նշեցին, որ շարունակելու են պայքարը, մինչև խնդրին օպտիմալ լուծում չտրվի:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ եթե խնդիրը դիտարկվեր շրջանառության հարկի տեսանկյունից, ապա ոլորտը կանցներ 5 տոկոս հարկման դաշտ: Ուստի կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին, իսկ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները պետք է հարկային ու մաքսային օրենսգրքի նախագիծը քննարկելիս դիտարկեն այս ամբողջ շղթան և միանգամից օրենսդրական լուծում տան»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում