Friday, 17 07 2026
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնել է Ս. Գայանյանց կույսերի հիշատակը

Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնել է Ս. Գայանյանց կույսերի հիշատակը:

Առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք, ուր հավատավոր ժողովրդի օրհնության համար տարվում էր նաև սուրբ Գայանեի մասունքն ամփոփող Աջը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ս. Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:

Տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ս. Գայանեի վանահոր պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը:

Պատարագի ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ Գայանյանց տոնի խորհրդին` ընդգծելով. «Սուրբ Գայանյանք զորացյալ հավատքով հակառակվեցին անաստվածությանը. լուսավորյալ էր նրանց հոգին, նրանց համար կյանքը Քրիստոսով էր լեցուն, և մեռնելը շահ էր, քանի որ գիտեին` մահվանից հետո պետք է ձեռք բերեն այն արդյունքները, որոնք իրենց նվիրյալ կյանքի շնորհիվ կուտակել էին երկնային արքայության մեջ: Մահը սարսափելի է, երբ մենք այս կյանքն Աստծուց հեռու ենք ապրում, մահը կարող է մուտք դառնալ երկնային արքայություն, եթե մենք մեր կյանքն ապրել ենք Տիրոջ կամքի և պատվիրանապահության մեջ: Ս. Գայանյանց նահատակությունը մեզ պատգամ ունի փոխանցելու»:

Հայր Խաչատուրը նաև նշել է, որ այսօր նահատակության կարիք չկա, սակայն հարկ է այդ ոգով ու նվիրումով քրիստոնեական արժեքները սերմանել հասարակական կյանքում: Պատարագիչ Հայր Սուրբը հորդորեց ներկաներին նմանվել նահատակ սրբուհիներին, ովքեր իրենց հավատքն ու հոգին բարձր դասեցին իրենց կյանքից, և ապրելով Տիրոջ երկնային սիրով` սուրբ Գայանյանց նմանությամբ արժանանալ Աստծու օրհնությանն ու շնորհներին:

Ս. Պատարագի ավարտին կատարվել է նաև սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն:

2-6

2-7

2-8

2-5

2-4

2-3

2-2

2-1

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում