Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մաց Հյումելսը մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Տեղեկություններ են շրջանառվում, որ «Յունայթեդ»-ը նախնական համաձայնության է եկել «Վալենսիա»-ի արգենտինացի պաշտպան Նիկլաս Օտամենդիի հետ:
Հյումելսի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ.:







































