Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման կպատժվի առանց վարորդական իրավունքների մեքենա վարելու համար: Այդ մասին հայտնում է AS-ը:
Առաջիկա օրերին ֆուտբոլիստը պետք է դատարան ներկայանա՝ բացատրություններ տալու նպատակով: Բենզեման խոշոր չափի տուգանքի կենթարկվի, քանի որ առաջին անգամ չէ խախտում ճանապարհային երթևեկության կանոնները:
Թույլատրված արագութությունը գերազանցելու համար մարտի 15-ին ֆուտբոլիստը տուգանվել է 18 հազար եվրոյի չափով և ութ ամսով զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից:



































