Հինգշաբթի երեկոյան կայացել է Ջուզեպե Մարոտայի և Մաուրիցիո Ձամպարինիի հերթական հանդիպումը, որի շրջանակներում է «Յուվենտուս»-ի և «Պալերմո»-ի ղեկավարները դարձյալ քննարկել են Պաուլո Դիբալայի տեղափոխության հարցը:
Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի փոխանցմամբ` թուրինցիները 30 մլն եվրո են առաջարկել Դիբալայի տրանսֆերի դիմաց: Սակայն կողմերը դարձյալ համաձայնության չեն հասել:
«Պալերմո»-ն մեծ պահանջներ է ներկայացնում, իսկ «Յուվենտուս»-ը հույսը չի կորցնում և ձգտում է որքան հնարավոր է արագ համաձայնության հասնել տաղանդավոր հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման հարցում:







































