Դուբայում ընթացող «Շայխի գավաթ» շախմատի ավանդական 13-րդ մրցաշարի երկրորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող ութ շախմատիստներն էլ ընթանում են առանց պարտության:
Չորս շախմատիստներ տոնել են իրենց երկրորդ անընդմեջ հաղթանակը. գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը և վարպետ Դավիթ Պետրոսյանն այժմ 2 միավորով 2 հնարավորից տեղ են զբաղեցնում մրցաշարի առաջատարների խմբում:
Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Քոթանջյանը, ինչպես նաև վարպետ Գևորգ Հարությունյանն այս փուլում ոչ- ոքի են խաղացել և 2 փուլից հետո վաստակել են 1,5-ական միավոր: Գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը 2-րդ փուլում հաղթանակ է տոնել և նույնպես իր հաշվին ունի 1,5 միավոր: