Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Օբաման ինչ էլ ասի, ասելու է իր համար

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

-Պարոն Սահակյան, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում՝ շնորհիվ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, Հռոմի պապի պատարագի և այլն: Այս բոլոր գործընթացները հայթուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի մոտեցնո՞ւմ, թե՞ հեռացնում են:

-Նախ ճիշտ նկատեցիք, որ ապրիլի 24-ի միջոցառումները կամ այն քայլերը, որոնք իրականացվում են ՀՀ-ի կողմից, իսկապես գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը և ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հենց այս գործընթացներն են: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված այլևս չէի ուզենա որևէ խոսք ասել, որովհետև մենք մեր բոլոր պատկերացումները, քայլերը հստակ ձևակերպել ենք ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ և պատրաստ ենք եղել մեր ստորագրություններին տեր կանգնել: Բայց մենք տեսանք, որ Թուրքիան չունեցավ այդ կամքը՝ մի շարք գործոններ հաշվի առնելով. այսօր չէի ուզենա խոսել այդ գործոններից: Փաստն այն է, որ Թուրքիան դրսևորեց ոչ սկզբունքայնություն: Իսկ դրա հետ կապված պետք է մտածեն այն գերտերությունները, որոնք կանգնած էին այդ օրը ստորագրությունների հետևի մասում: Սա է ամբողջ բանաձևը, որը կա հայ-թուրքական հարաբերությունների մեջ:

Մենք՝ որպես պետություն, բազմիցս նշել ենք, որ առանց նախապայմանների պատրաստ ենք սահմանը բացել առևտրային հարաբերություններ սկսելու համար, բայց տեսանք, որ այլ ուղղությամբ գնաց: Մենք պետք է կարողանանք Ցեղասպանության 100-րդ տարելիցին ճիշտ մեկնարկ սկսել, և 24-ին ոչ թե ամփոփենք, այլ նոր՝ ավելի կազմակերպված, ավելի ճիշտ քայլերի հիմք դնենք, որպեսզի կարողանանք ավելի արագ տեմպերով լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի, մեր պետության առջև:

-Ապրիլի 25-ին որո՞նք են լինելու մեր գործողությունները:

-Մի նոր ժամանակաշրջան է սկսվում, երբ ընդհանուր աշխարհն այլ հարթության մեջ է դիտարկում: Կան տարբեր գերտերություններ, տերություններ, որոնք ունեն տարբեր շահեր, և մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել այն: Մենք մի քանի երկրների խորհրդարաններում կարողացանք հասնել նրան, որ Ցեղասպանությունը ժխտելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանեցին: Հասնում ենք նրան, որ ժխտողականությունը մերժվում է, նույնիսկ ամոթալի է դառնում, եթե ժխտում են կամ այլ դրսևորումներ ունենում: Տեսնենք ինչպիսի վերաբերմունք, ինչպիսի գնահատական կտա Օբաման: Կարծես Եվրոպան իր մասով, Եվրախորհրդարանի ընդունած ավելի համապարփակ, լավ մտածված բանաձևով, այնուհետև «Եվրանեսթում» ու ԵԽԽՎ-ում ընդունված Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով, Եվրոպան ակտիվ կատարում է իր գործողությունները, նաև մերժում է մարդկության դեմ կատարված հանցագործությունները։ Էլ չեմ ասում Հռոմի պապի պատարագը, որը մեծ արձագանք գտավ թե՛ կաթոլիկ աշխարհում, թե՛ առհասարակ, որովհետև Հռոմի պապը ոչ միայն համարվում է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը, այլև ընդհանուր գլոբալ աշխարհում ունի իր տեղն ու դերը, և մի շարք դեպքերում իր խոսքն ավելի ազդեցիկ է լինում։ Այստեղ մենք ճիշտ օգտագործելով պետք է հասկանանք, թե մեր մյուս բարեկամ երկիրը, որը գտնվում է օվկիանոսից այն կողմ, ինչպիսի դրսևորում կցուցաբերի այսօրվա հետ կապված։

-Ակնկալիքներն ինչպիսի՞ն են։ Նախորդ տարի իր ուղերձում Օբաման 1915-ի դեպքերը Մեծ եղեռն որակեց։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս տարի նա իր նախընտրական խոստումը կատարի և արտասանի Ցեղասպանություն բառը՝ հաշվի առնելով, որ իր պաշտոնավարման ավարտին է մոտենում։

Չէի ուզենա կանխատեսել կամ մտածել, թե ինչ կարող է անել Բարաք Օբաման որպես ԱՄՆ նախագահ, բայց կարծում եմ, ինչ էլ անելու լինի, անելու է իր համար։ Մենք հիշում ենք, որ երբ Օբաման սենատոր էր, նա նաև մի քանի անգամ հայտարարել էր, որ եղել է Ցեղասպանություն, և որևէ մեկը չի կարող այն ժխտել։ Հասկանալի է, որ նախագահի պաշտոնում գտնվելով՝ դա լրիվ այլ դրսևորումներ է ունենում։ Այստեղ խնդիրը մեկ այլ հարթության մեջ է, մենք օրուգիշեր տարբեր հարթակներում, տարբեր երկրներում խոսում ենք մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին, ասում ենք, որ ամբողջ աշխարհը պետք է պայքարի ահաբեկչության, ցեղասպանության դեմ, և Հայոց ցեղասպանությունը չճանաչելով կամ մերժելով՝ տեսնում ենք, որ այսօր էլ է տեղի ունենում ցեղասպանություն, երբ «Իսլամական պետություն» կոչվածի գրոհայինները օրը ցերեկով մտնում են այլ երկրներ ու կոտորում մարդկանց։ Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատական տալ և 100 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության այդ գնահատականը չպետք է կապենք այսօրվա հարաբերությունների հետ։ Իհարկե, կարող է 100 տարի առաջ այլ իրավիճակ է եղել, և մենք այսօր ընկալում ենք, որ տարբեր երկրներ Թուրքիայի հետ կարող են ունենալ տարբեր հարաբերություններ, բայց պետք է 100 տարի առաջ տեղի ունեցած սոսկալի ոճրագործությանը տալ հստակ գնահատական։ Սա է ամբողջ բանաձևը, և այդ գնահատականը մեզ չէ պետք։ Դա ողջ մարդկությանն է պետք, և մենք պետք է նաև կարողանանք այդպիսի ազնիվ կերպար ընդունելուց առաջ նաև հասկանալ, թե որքանով ենք ազնիվ տարբեր հարցերում։

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում