Անգլիական «Տոտենհեմ»-ը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերը, տեղեկացնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ «բզեզներ»-ը դժգոհ են Իմոբիլեի մարզավիճակից, այդ իսկ պատճառով ցանկանում են վաճառել վերջինիս տրանսֆերը:
Նշվում է, որ Իմոբիլեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկո»-ն, «Վալենսիա»-ն, «Ինտեր»-ը, «Լացիո»-ն և «Միլան»-ը:








































