Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերայի ծառայություններով, տեղեկացնում է Tribalfootball.com-ը:
Հաղորդվում է, որ իսպանացի կիսապաշտպանը դժգոհ է իր կարգավիճակից և ցանկանում է լքել Անգլիան:
«Բարսելոնա»-ն ցանկանում է գտնել Չավիի և Ինիեստայի փոխարինողին, այդ իսկ պատճառով կփորձի ձեռք բերել իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշվում է, որ Չավին չի պատրաստվում լքել թիմն ընթացիկ մրցաշրջանից հետո, չնայած ԱՄՆ-ից և Քաթարից ստացած առաջարկություններին:





































