Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Կարևորն անցյալի վերքերը բուժելն ու ցավերը հասկանալն է. Էլիֆ Շաֆաքը` Հայոց ցեղասպանության մասին

Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքը զրուցել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարել իր հեղինակած «Ստամբուլի բիճը» վեպին, որը պատմում է հայ և թուրք աղջիկների, նրանց ընտանիքների պատմությունը:

«Ստամբուլի բիճը» գրքի հրատարակումից հետո Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացավ, իսկ թուրքական արդարադատությունը Շաֆաքին մեղադրանք առաջադրեց Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը քրեական պատիժ է սահմանում «թուրքականությունը վիրավորելու համար»:

Օրերս էլ հայտնի վեպը բեմադրվել է Իտալիայում. սա վեպի բեմականացման առաջին դեպքն է: Այս ամենի շուրջ էլ Շաֆաքը զրուցել է թուրքական թերթի հետ:

-Ձեր վեպը բեմադրում են Իտալիայում: Հասցրե՞լ եք դիտել:

-Ոչ, դեռ չեմ դիտել, բայց առաջիկայում անպայման դիտելու եմ: Վեպը բեմականացմամբ զբաղվել է արվեստի ու գրականության մեջ հոգի դնող շատ լավ մի խումբ: Ներկայացումը դիտածների արձագանքը հիանալի է:

– Երբ «Ստամբուլի բիճը» լույս տեսավ, մեծ աղմուկ բարձրացավ: Պատճառ դարձավ, որպեսզի Ձեզ դատեն 301-րդ հոդվածով: Արդեն երկար ժամանակ է անցել, ի՞նչ եք զգում այդ օրերը հիշելով:

– Ինձ համար շատ բարդ օրեր էին: Այդ ժամանակ հղի էի, իսկ հղի վիճակում դատական գործընթացներին մասնակցելը շատ բարդ էր: Շատ ցավալի էր տեսնել մարդկանց, ովքեր իմ գրածը չէին կարդացել, չէին հասկացել, սակայն բռունցք էին թափ տալիս: Սա Թուրքիայի իրականությունն է: Գրող, նկարող, ձեռքը գրիչ վերցնող յուրաքանչյուր մարդ այս երկրում տանջվում է: Մյուս կողմից, մեզ մոտ ընթերցողների հիանալի մի զանգված կա: Նրանցից եկող էներգիան և լիցքերը շատ դրական են:

– «Ստամբուլի բիճը» 1915-ի հարյուրերորդ տարում (Հայոց ցեղասպանության 100-ամյակը – խմբ.) նորից վեր հանելը, հետաքրքրություն առաջացնելը կարևո՞ր եք համարում:

– Ես ոչ թե պատմական անցքերի, այլ պատմությունների վրա եմ կենտրոնանում: Թատրոնում բեմադրվելու («Ստամբուլի բիճը» վեպը-խմբ.) առաջարկը երկու տարի առաջ եմ ստացել, սա նոր զարգացում չէ: Կարևորն անցյալի վերքերը բուժելը, ցավերը հասկանալը, խաղաղությանն ու բարեկամությանը հավատացող մարդկանց ձայնն ավելի լսելի դարձնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում