BBC-ն վկայություններ ունի, որ ԴԱԻՇ-ը (Իրաքի և Շամի իսլամական պետություն), որպես զենք, քլոր գազ է կիրառել Իրաքում:
Իրաքի իշխանությունների տվյալներով՝ այդ նյութի ոչ մեծ քանակություն օգտագործվել է ականների ստեղծման ժամանակ, որոնք հետո կիրառվել են իրաքյան բանակի դեմ Թիքրիթի վրա նրա հարձակման ժամանակ:
Տեսագրություններում, որոնք իրաքցի սակրավորները ցույց են տվել BBC-ի լրագրողներին, երևում է, թե ինչպես են ականների պայթյունի ժամանակ նարնջագույն ամպեր բարձրացել:
Միաժամանակ, ականներում թունավոր նյութերի ծավալներն աննշան են եղել, դրանք չէին կարող հանգեցնել բաց օդի պայմաններում զինվորների մահվան:
Փորձագետները կարծում են, որ ջիհադիստների առաջադրանքը եղել է, ավելի շուտ, հակառակորդի վրա հոգեբանորեն ազդելը:










































