Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը լրջորեն վնասել է ձեռքը «Կարիբյան ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Տուժած դերասանը ստիպված է եղել լքել նկարահանման հրապարակն ու ուղևորվել ԱՄՆ՝ բուժման։
Հայտնի ֆրանշիզի թվով 5-րդ ֆիլմի նկարահանումներն անցկացվում են Ավստրալիայում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆիլմի վրա աշխատանքը սկսվել է փետրվարի 18-ին։










































