Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Համակարգի շատ լուրջ մաս Մոսկվայում է, Սամվել Կարապետյանն ընդամենը միջնորդ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

-Պարո’ն Կարապետյան, մարտի 1-ին ՀԱԿ-ն առանց ԲՀԿ-ի և «Ժառանգության» հանրահավաք անցկացրեց: Ի՞նչ տեսակետ ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի «կոդավորված» ելույթի վերաբերյալ: Հիմա պայքարն ինչի՞ շուրջ է ընթանում:

Սովորական հանրահավաք ու Լևոն Տեր-Պետրոսյանին բնորոշ ելույթ, առանձնապես մեկնաբանելու հարց չկա: Ինչքան ես գիտեմ՝ մարդիկ այնքան էլ շատ չէին, ինչը հասկանալի է:

Հայտնի իրադարձություններից հետո ընդդիմության դաշտում լիդերության պայքար չե՞ք տեսնում:

Այդպիսի տպավորություն չստացա հանրահավաքից, բայց հարցը շատ ճիշտ է: Ընդհանրապես, աշխարհում քաղաքականության մեջ մարդիկ ձգտում են լինել առաջինը երկրում, լինել իշխանություն: Քաղաքական պայքարի մեծ մասը իշխանություն ձեռք բերելն է: Մեզ մոտ շատ հաճախ պայքարում են առաջինը ընդդիմության մեջ լինելու համար: Ես խորհուրդ կտայի իմ ընդդիմադիր գործընկերներին` ոչ թե իրար հետ կռվել, իրար անվանարկել, իրար հետ հաշիվներ պարզել, այլ, ընդհանրապես, պայքարել իշխանության դեմ, իշխանության համար և առաջինը լինել իշխանության մեջ։ Թող իրար հետ կռվելու փոխարեն իշխանության դեմ կռվեն ու լինեն առաջինը:

Հասկանալի է, որ ԲՀԿ-ի նահանջից հետո տևական ժամանակ այդ պայքարը չի լինի: Ինչոր չափով քաղաքական դաշտն ակտիվացավ եռյակի գործողություններով, բայց հիմա ոչ կտրուկ պահանջներ են հնչում, ոչ էլ կտրուկ գործողությունների մասին է խոսվում:

Ձեր ասածի շատ տիպիկ օրինակն է Մոսկվան: Հիմա ամեն ինչ համեմատաբար նորմալ է Մոսկվայում: Պուտինը մինչև 85 տոկոս վարկանիշ ունի, և կարծես, պայքարն անիմաստ է: Ինչ-որ առումով հասարակական զանգված կա` Պուտինի ետևում կանգնած, և նույնիսկ պայքարի տենչ առաջացնելն է անիմաստ թվում։ Բայց, արի ու տես, Կրեմլի ճանապարհին ուղղակիորեն չորս կրակոցով սպանում են Բորիս Նեմցովին, ով ընդդիմության առաջնորդներից մեկն է: Հետաքրքիր բան է, բա չե՞ք մտածում, որ եթե պայքարն անիմաստ է, ինչո՞ւ են գնդակահարում: Ուրեմն գնդակահարողները կամ նրա ետևում կանգնողները մինիմում մի բան գիտեին, որ կա’մ թվերն այնպիսին չեն, ինչպիսին ասվում են, կա’մ իրավիճակն այդպիսին չէ: Իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ 8 տոկոս չհավաքող մարդն այնպիսի գործոն կարող է դառնալ, որ նրանից պրծնելու միակ ձևը գնդակահարելն է:

Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման մեջ էական դեր խաղաց ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը: Սա կարո՞ղ էր առանց Մոսկվայի մանդատի լինել:

Մենք հիմա քննարկում ենք միջնորդների դերը, այնինչ` պետք է քննարկել կողմերի դերը։ Կարող էր լինել նա, կարող էին լինել և ուրիշները: Կողմերն իրար հետ պայմանավորվեցին, իսկ կողմեր ասելով` ես նկատի չունեմ միայն Սերժ Սարգսյան ու Գագիկ Ծառուկյան, նրանք չեն կողմերը։ Կողմերի մի կարևոր ու ամենալուրջ հատվածը Մոսկվայում է: Համակարգի գլուխն այնտեղ է, ո՞ւմ հետ պայմանավորվեցին:

Հիշո՞ւմ եք Աբաշիձեին, որ պետք է տանեին՝ Իգոր Իվանովը եկավ, տարավ, հիմա այս դեպքում էլ եկավ Սամվել Կարապետյանը: Ուզում եմ ասել, որ միջնորդների դերն էական չէ, թե ինչ կստանան նրանք սրա դիմաց, դա էլ էական չէ:

Մի բան էլ ավելացնեմ՝ շատ են խոսում, թե Սերժ Սարգսյանը հաղթանակ տոնեց: Բայց հաղթանակը` ոչ միայն քաղաքականության մեջ, տոնում են պայքարում։ Եթե պայքար չկա, մարդիկ դաշտը լքում են, դրա հաղթանակը ո՞րն է: Սերժ Սարգսյանը երբեք էլ հաղթանակ չի տոնելու, որովհետև նրան դեմ է ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ես և Դուք, այլ ամբողջ հասարակությունը, և նրան հաղթելն անհնար է: Ընդդիմադիր է Հայաստանի հասարակության 90 տոկոսը, ես համոզված եմ դրանում, հետևաբար` Սարգսյանը հաղթել չի կարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում