«Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին այսօր Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր դատախազը՝ հավելելով. «մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետևել թե ամբողջ ընթացակարգին, և թե պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը»:
Նշենք, որ վաղը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վաղը կայցելի Գյումրի։