La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն` «Միլան»-ի ղեկավարությունը պատրաստվում է ևս մեկ անգամ փորձել թիմ վերադարձնել «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակային:
Հիշեցնենք, որ Կակայի տրանսֆերի շուրջ բանակցությունները մադրիդյան կողմի նախաձեռնությամբ երեկ դադարեցվել են: Պատճառը հարկերի հետ կապված խնդիրներն են:
Ավելի վաղ 30-ամյա բրազիլացին համաձայնել է նվազեցնել աշխատավարձը` 10-ից 6 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Կական 10 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում և 1 գոլ հեղինակել:









































