Sunday, 28 04 2024
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից

Հովիկ Աբրահամյանը գիտեր՝ ինչ է անում

Հայաստանում շատերն են կարծիք հայտնում, որ 12-օրյա տոնական ոչ աշխատանքային ընդմիջումն ուղղակի կարող է փլուզել հայկական տնտեսությունը, շուկան և ֆինանսական համակարգը կարող են կոլապսի մեջ հայտնվել նման դադարի պայմաններում: Այս մտահոգությունները երևի թե չափազանցված են, որքան էլ որ տխուր լինի դա խոստովանելը: Տխուր, որովհետև նման մտահոգությունների չափազանցվածությունը ոչ թե տեսական կողմն է, այլ առկա հայաստանյան իրողությունը:

Տեսականորեն իսկապես աբսուրդ և անհեթեթություն է պատկերացնել նմանօրինակ ոչ աշխատանքային գրեթե կիսամսյակ ողջ երկրում, երբ չեն աշխատում պետական կառույցները, երբ չեն աշխատում բանկերը և այլն: Սակայն Հայաստանում կոլապսային ոչինչ չկա: Միգուցե առանձին մի քանի գործարարներ լուրջ խնդիրներ, անհարմարություն զգան, նույնիսկ մեկ-երկուը միգուցե վնասներ կրեն, սակայն դա, իհարկե, կառավարությանը, որոշումներ կայացնող իշխանություններին չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում են իրենց, իրենց հարազատների, բարեկամների, խնամիների բիզնեսները: Իսկ այդ բիզնեսները իրենց բնույթով, ինչպես նաև չգրված արտոնություններով այնպիսի կարգավիճակում են, որ եթե նույնիսկ մեկ ամբողջ ամիս ոչ աշխատանքային լինի, նրանք առանձնապես կորուստներ չեն ունենա՝ նրանք իշխանությունների հետ սերտաճած բիզնեսներ են և ունեն իրավիճակից ելքեր գտնելու բազում տարբերակներ:

Իսկ քանի որ Հայաստանի ողջ տնտեսության ճնշող մեծամասնությունը հենց իշխանությունների հետ սերտաճած բիզնեսն է, այսինքն՝ իշխանական համակարգի և նրանց հետ արյունակից կամ խնամի բիզնեսը, ապա ոչ աշխատանքային 12-օրյակը որևէ կոլապս չի առաջացնի: Հակառակ պարագայում կարող եք վստահ լինել, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նման որոշում չէր կայացնի երբեք: Ավելին՝ եթե նմանօրինակ բիզնեսներին պետք լինի, նույնիսկ հունվարի 1-ը աշխատանքային օր կհռչակեն կառավարության որոշմամբ:

Կոլապս կարող է լինել այն տնտեսություններում, որոնք ապրում, զարգանում են տնտեսական կանոններով, շուկայի կանոններով, որոնք կարգավորվում են պետական, ոչ թե «գողական» օրենքներով և հասկացություններով: Նման բիզնեսներն են, որ շեղումների հանդեպ շատ դյուրազգաց են: Նման բիզնեսներն են, նման տնտեսություններն են, որ գիտեն րոպեի, ժամի, օրվա արժեքը: Մրցակցային տնտեսություններում է, որ այդ ամենը թանկագին ռեսուրս է՝ սուր մրցակցությունում դիմանալու, հաջողելու, զարգանալու համար:

Հայաստանի տնտեսությունը հազարավոր կիլոմետրերով հեռու է այդ ամենից և ուրեմն հեռու է նաև ոչ աշխատանքային կիսամսյակով պայմանավորված կոլապսից: Եվ այս ամենն իսկապես տխուր է: Տխուր է՝ ոչ թե որովհետև նմանօրինակ երկար դադարը մեր տնտեսությանն է հարվածելու, այլ որովհետև տնտեսություն չկա, որ նմանօրինակ երկար դադարը հարվածի այնպես, ինչպես կհարվածեր իսկապես կայացած, ձևավորված և մրցակցային, շուկայական տրամաբանության և պետական իրավակարգավորման ենթարկվող տնտեսություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում