Chrysler ամերիկյան ավտոարտադրողը, որը հսկվում է Fiat իտալական կոնցեռնի կողմից, հայտարարել է 3.3 մլն ավտոմեքենաների հետկանչի մասին՝ անվտանգության բարձիկների հետ կապված թերության պատճառով: Այս մասին գրում է TASS-ը:
Ակցիան առնչվում է Dodge Ram, Mitsubishi Raider և Dodge Dakota պիկապների տարբեր մոդիֆիկացիաներին, Dodge Durango և Chrysler Aspen արտաճանապարհային մեքենաներին, Chrysler 300 և Dodge Charger սեդաններին, ինչպես նաև ունիվերսալ Dodge Magnum-ին: Բոլոր ավտոմեքենաները 2004-2007թթ. արտադրության են:
Վերոնշյալ ավտոմեքենաներն անսարքություններ ունեն՝ կապված անվտանգության բարձիկների հետ, որոնք արտադրվել են ճապոնական Takata ընկերության կողմից: Նշվում է, որ ԱՄՆ հարավային նահանգներին հատուկ բարձր խոնավության պայմաններում դրանք կարող են սխալ բացվել կամ մետաղական բեկորներով «կրակել» ավտոմեքենայի սրահում գտնվող մարդկանց: