Tuesday, 14 07 2026
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է

Վստահ եմ, որ աղջիկները նույնպես կարող են խաղալ ֆուտբոլ. Անդրեա Մոնտալբանո

Կանանց ֆուտբոլի ամերիկացի հայտնի մարզիչ, նախկին ֆուտբոլիստուհի, իսկ այժմ գրող և հրապարակախոս Անդրեա Մոնտալբանոն այս օրերին Հայաստանում է: Նա հանդիպումներ ունեցավ ինչպես 10-14 տարեկան աղջիկների խմբերի, այնպես էլ Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի ֆուտբոլիստուհիների հետ՝ անցկացնելով սեմինարներ և մարզումներ: ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ Անդրեա Մոնտալբանոյի հետ:

– Մի փոքր պատմեք Ձեր կարիերայի մասին:

– Ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ Ֆլորիդայում, այնուհետև խաղացել եմ մեր շրջանի մինչև 16 տարեկանների թիմում, 4 տարի խաղացել եմ մեր քոլեջի թիմում: Դրանից հետո ավարտեցի խաղային կարիերաս, որովհետև այն ժամանակ պրոֆեսիոնալ կարիերայի հնարավորություններ չկային: Այդ պատճառով ես ավարտեցի կարիերաս 22 տարեկանում և սկսեցի զբաղվել մարզչական գործով, իսկ այնուհետև՝ նաև լրագրությամբ:

– Ո՞րն է Հայաստան այցելության Ձեր հիմնական նպատակը:

– Սա իմ առաջին միջազգային ուղևորությունն է: Սովորաբար ես ճանապարհորդում եմ ԱՄՆ-ի ողջ տարածքով՝ խոսելով այն գրքերի մասին, որ ես գրել եմ: Սա շատ հետաքրքիր հրավեր էր ինձ համար: Իմ հիմնական ասելիքն այն է, որ ես հավատում եմ, որ աղջիկները պետք է նույնպես խաղան ֆուտբոլ: Դա լավ է նրանց համար ֆիզիկական և մտավոր առումներով, նրանք դառնում են ավելի ինքնավստահ:

– Կանանց ֆուտբոլը կարո՞ղ է զարգանալ Հայաստանի նման երկրներում: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ:

– Ինձ թվում է՝ շատ կարևոր է սիրել ֆուտբոլը: Այստեղ ես հանդիպեցի բազմաթիվ մարդկանց, ովքեր սիրում են ֆուտբոլը: Շատ կարևոր է համոզել ծնողներին, որ ֆուտբոլը աղջիկներին չի դարձնում տղա, հասկացնել, որ ֆուտբոլ խաղալը միայն դրական ազդեցություն կունենա իրենց աղջիկների վրա ՝ օգնելով նրանց ավելի հեշտ շփվել իրենց տարիքի այլ աջիկների հետ:

– Հայաստանում Դուք անցկացրեցիք մարզումներ տարբեր տարիքային խմբերի աղջիկների հետ: Դուք տեսա՞ք տաղանդավոր աղջիկներ, որոնց կարող եք համեմատել նույն տարիքի աղջիկների հետ ԱՄՆ-ում:

– Ես կարծում եմ, որ նրանք պետք է աշխատեն հիմնական հմտությունների վրա: Նրանք կարող են անել դա նաև տանը, կամ նայել ինտերնետում: Կան շատ պարզ վարժություններ, որոնք կարող են օգնել կատարելագործել նրանց վարպետությունը: Շատ կարևոր է բարելավել նրանց ֆիզիկական վիճակը, որպեսզի աղջիկները շատ շուտ չհոգնեն: Ես տեսա բազմաթիվ նվիրված երեխաների և կարող եմ ասել, որ բոլոր երեխաներն էլ ունեն պոտենցիալ: Կան բաներ, որոնք կարող ես սովորեցնել երեխաներին և որոնք չես կարող սովորեցնել: Նկատի ունեմ, որ երեխաները պետք է իրենց մեջ ունենան կրակ և մեծ ցանկություն խաղալու, մրցելու և հաղթելու: Եթե դրա հետ մեկտեղ նրանք կարողանան, ինչպես արդեն նշեցի, բարելավել իրենց վարպետությունը և ֆիզիկական վիճակը, նրանք կկարողանան հասնել լավ արդյունքների:

– Դուք նաև լրագրող եք: Ավելի հե՞շտ է գրել ֆուտբոլի մասին, եթե ինքդ խաղացել ես ֆուտբոլ:

– Կարծում եմ՝ այո: Կա հին ասացվածք գրողների վերաբերյալ. «Գրիր այն մասին, ինչ գիտես»: Այս առումով շատ լավ է, երբ դու գիտես ֆուտբոլը ներսից: Ֆուտբոլի մասին գրելը շատ հեշտ և հետաքրքիր է ինձ համար:

Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

– Ինձ դուր եկավ այն ամենը, ինչ տեսա այստեղ: Ես շատ հուզված էի, քանի որ երեխաները տալիս էին շատ հարցեր: Ես տեսա, որ նրանք շատ հետաքրքրված են այն ամենով, ինչ ես նրանց պատմում էի և ցանկություն ունեին էլ ավելի շատ սովորելու: Ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետև, ինչպես արդեն նշեցի, իմ հիմնական ասելիքն այն է, որ աղջիկները նույնպես կարող են ֆուտբոլ խաղալ:

ՀՖՖ մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում