Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Սերժ Սարգսյանը լավ ժամանակ է գտել

Սերժ Սարգսյանը արդյունաբերողների և գործարարների միության համագումարում ելույթ է ունեցել և հայտարարել, որ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման որակապես նոր հարթություն: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը չափազանց հաջող ժամանակահատված է գտել նման հայտարարություն անելու համար: Երբ Հայաստանի տնտեսական զարգացման որակապես նոր հարթության մասին է հայտարարվում Ռուսաստանի փլուզվող տնտեսությանը կամ ԵՏՄ-ին կցվելու մասին խորհրդարանական վավերացման թանաքը չչորացած, երբ որակապես նոր հարթության մասին է հայտարարվում տարադրամի փոխանակման կետերում և բանկերում տենդի մեջ գտնվող դրամի պայմաններում՝ հասարակության վստահությունը նոր որակական հարթության մասին հայտարարության հանդեպ, անկասկած, չափազանց մեծ է լինում:

Դժվար է, իհարկե, նմանօրինակ հեռանկարների մասին չխոսել հեգնանքով, եթե իրական կյանքում վարվող տնտեսական քաղաքականության և ընդհանրապես քաղաքական կյանքի մասով չկա նման հեռանկարի հանդեպ քիչ թե շատ լուրջ վերաբերմունք ունենալու որևէ մի նախադրյալ: Հայաստանի քաղաքական կյանքում չկա տնտեսական բանավեճ, այն դեպքում, երբ որակական նոր հարթությունն անհնար է առանց այդ բանավեճի, առանց տնտեսական փիլիսոփայությունների և գաղափարների բախման, որոնք ի վերջո պետք է հանգեցնեն հանրային կարծիքի և պահանջարկի ձևավորման: Հայաստանի քաղաքական կյանքում տնտեսությունը գոյություն ունի ընդամենը պոպուլիստական մակարդակում՝ վիճակը վատ է, վատ են կառավարում, և մենք ավելի լավ կկառավարենք:

Իշխանություններն էլ բնականաբար փորձում են ցույց տալ, թե վիճակը լավ է և ավելի է լավանալու: Սա է ընդամենը: Հնչող հայտարարությունները հարկային արձակուրդի, փոքր ու միջին բիզնեսին աջակցելու և այլնի մասին պարզապես սիրողական մոտեցում են և որևէ կապ չունեն տնտեսական քաղաքականության գաղափարական կամ փիլիսոփայական ընդգրկման հետ:

Հայաստանում բիզնես միջավայրի խնդիրը զուտ աջակցությունը չէ, այլ հարկավոր են կրեատիվ մոտեցումներ տնտեսական քաղաքականության մեջ, որոնք կբերեն տնտեսության դիվերսիֆիկացիայի, որոնք Հայաստանի տնտեսությունը սպառողական տրամաբանությունից կվերապրոֆիլավորեն արտադրողականի, որոնք Հայաստանի տնտեսությունը կդարձնեն բարիք ստեղծող տնտեսություն: Սակայն այդ մասին որևէ քաղաքական բանավեճ չկա, որտեղ հասարակությանը կներկայացվեն մեխանիզմներ, ոչ թե հռչակագրեր կամ բարի ցանկություններ:

Սերժ Սարգսյանը, նոր որակական հարթություն ասելով, երևի նկատի ունի այն, որ ամեն մի նոր լավ մոռացված հինն է: Համենայն դեպս, միայն այդպես է հնարավոր տրամաբանական բացատրություն տալ Սերժ Սարգսյանի այդ համոզմանը, երբ նա մի օր որոշում է գնալ խորհրդային տնտեսա-քաղաքական միջավայր տանող ճանապարհով, սակայն զուգահեռ հայտարարում է որակապես նոր հարթության վրա գտնվող կամ թևակոխող տնտեսության մասին:

Հակառակ պարագայում պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը պարզապես ապակողմնորոշում է բիզնեսն ու հասարակությանը: Բնականաբար, բիզնեսի այն մասը, որը Հայաստանում դեռ մաքառում է առանց իշխանական և քաղաքական տանիքների և սերտաճած չէ որևէ իշխանական կամ քաղաքական խմբավորման: Որովհետև սերտաճած խմբավորումներն ու բիզնեսները ոչ միայն ապակողմնորոշված կամ մոլորված չեն, այլև նույնիսկ միանգամայն հավանություն են տվել Սերժ Սարգսյանի քայլին, որովհետև նրանք լավ են հասկանում, որ այդ քայլն է Հայաստանի տնտեսության և քաղաքականության ներկայիս որակների պահպանման երաշխիքը, քանի որ այդ որակներից դուրս կամ վեր նրանք չեն կարող ո՛չ բիզնեսով զբաղվել և ո՛չ էլ քաղաքականությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում