Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

«ԲՀԿ-ական մարզում» Սերժ Սարգսյանը կվերընտրվի, որովհետև կա հարաբերականության տեսություն

Կոտայքն ավանդաբար համարվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող մարզ, և տեղական կամ համայնքային ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունը մարզում հաղթել է: Վերջին խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն Կոտայքում ստացել էր մոտ 69 հազար ձայն և հաղթել էր իշխող Հանրապետականին, որը ստացել էր մոտ 50 հազար ձայն: Ընդ որում՝ մարզի 69 համայնքներից 35-ի համայնքապետերը ԲՀԿ անդամ են, որից 3-ը քաղաքապետ են: Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին ո՞ւմ են ընտրելու Կոտայքում ԲՀԿ ընտրողները: Չէ՞ որ Գ. Ծառուկյանն անցած տարեվերջին հայտարարեց, որ չի առաջադրվի նախագահական ընտրություններին, և ԲՀԿ-ն որևէ թեկնածուի չի սատարելու: Հնարավո՞ր է, որ Կոտայքում ԲՀԿ կառույցներն աջակցեն գործող նախագահ Սերժ Սարգսյանին կամ միգուցե սատարեն ընդդիմադիր որևէ թեկնածուի: Այս հարցերի հետ կապված «Առաջին լրատվական»-ը զրուցեց Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ: Մարզպետի տեղեկացմամբ Կոտայքն ունի 67 համայնք, 7-ը՝ քաղաքային, 60-ը՝ գյուղական: Ունի 286 հազար բնակչություն, որից 45 տոկոսն ապրում է գյուղական համայնքներում, 55 տոկոսը՝ քաղաքներում: Ընտրական ցուցակներով ունի մոտ 232 հազար 800 ընտրող:

– Պարոն Շահգալդյան, ԲՀԿ-ն հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու և չի սատարելու որևէ թեկնածուի: Այդ դեպքում Ձեր ղեկավարած մարզում ո՞ւմ են ընտրելու ԲՀԿ-ի հազարավոր ընտրողները, և ո՞ւմ օգտին են աշխատելու ԲՀԿ մարզային կառույցները:

– Որևէ կուսակցություն երբ իր ընտրողներին հայտարարում է, թե նախապատվությունը տվեք այսինչ թեկնածուին, այդ կուսակցության բոլոր անդամները գնում ու այդ թեկնածուի՞ն են ընտրում:

– Այնուամենայնիվ դա ազդեցություն ունենում է, հակառակ դեպքում նման կոչ չէր արվի:

– Կատեգորիկ՝ ոչ: Հատկապես նախագահական ընտրություններում, համոզված եմ, որ այդ տարբերակը, այդ հորդորը չի գործում: ԱԺ ընտրությունների ժամանակ էլ մեծապես հնարավոր չի լինում ընտրազանգվածին ուղղորդել: Իսկ նախագահական ընտրությունների ժամանակ՝ առավել ևս: Այնպես որ, յուրաքանչյուրն իր կարծիքը արտահայտելու մեծ հնարավորություն ունի: Եվ այդ ուղղորդումը նախագահական ընտրություններում որևէ դերակատարում չի կարող ունենալ:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Հանրապետականը ընտրողներին կոչ անում ընտրել իրենց կուսակցությանը կամ նախագահ Սերժ Սարգսյանին:

– Մեզ լսում են, որովհետև շատ գրագետ ընտրարշավ ենք կազմակերպում, մեր ընտրողներին հասցնում ենք նախագահի նախընտրական ծրագիրը, բացատրում ենք, կարծիքների փոխանակում է առաջանում, հանդիպումներ և այլն: Ընտրարշավի բազմաթիվ այլ ձևեր կան, ու այդ ձևերը ճիշտ օգտագործելու պարագայում մեր թեկնածուի համար կարողանում ենք համապատասխան ձայներ ապահովել: Եվ վերջապես ամեն ինչ համեմատության մեջ է: Ընտրողը համեմատություն է անելու այդ յոթ-ութ թեկնածուների մեջ ու որոշելու է, թե ում և ինչի համար պետք է ձայն տա: Կարծում եմ, որ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ Ս. Սարգսյանը՝ որպես թեկնածու մյուս բոլոր թեկնածուների նկատմամբ ունի մեծ առավելություն: Իմ կարծիքով՝ Ս. Սարգսյանից բացի ընտրվելու հնարավորություն ունեցող այլ թեկնածու չկա:

– Բայց չէ՞ որ նրա նախագահության տարիներին աղքատության ու արտագաղթի ծավալները մեծացել են:

– Ձեր ասածը կարելի է հարաբերական համարել՝ նայած թե ինչը և որ ժամանակի հետ եք համեմատում:

– Իր նախագահությունից առաջ ընկած ժամանակի հետ:

– Իմ ձեռքի տակ այդ տեղեկատվությունը չկա: Բայց, իհարկե, Հայաստանից արտագնա աշխատանքի գնացողներ կան: Եթե մենք չենք կարողանում մարդկանց համապատասխան եկամուտով աշխատանք տալ, բնականաբար պիտի գնան: Բավականին մեծ թվաքանակով մարդիկ են մասնակցել ընտրություններին: Մեր մարզում ընտրողների թիվը անցած 5 տարիներին գրեթե 25 հազարով ավելացել է:

– Ինչի՞ հաշվին:

– Բնական աճի: Բնական աճ որ ասում ենք, դա նշանակում է մեռնողների և ծնվողների թվաքանակի հարաբերություն:

– Բայց չէ՞ որ ծնելիությունն էլ գնալով անկում է ապրում:

– Բայց հաշվեկշիռը դրական է: Անձնագրայինի պետն էլ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ցուցակները ճշգրտվում են, և մտահոգող հարցերով կարող եք դիմել իրեն:

– Դուք ասում եք, որ եկամուտով աշխատանք չեք կարողանում ապահովել, դրա համար էլ մարդիկ արտագաղթում են: Մյուս կողմից էլ ասում եք, որ Ս. Սարգսյանից բացի առավելություններ ունեցող ուրիշ թեկնածու չկա: Եթե Ս. Սարգսյանի իշխանության օրոք չեք կարող աշխատանքով ապահովել, և մարդիկ արտագաղթում են, ինչո՞ւ պետք է նրան նորից ընտրեն:

– Դրա համար էլ ասում եմ, որ այդ ամենը հարաբերության մեջ է: Հարաբերականության տեսություն գոյություն ունի: Պիտի վերընտրվի, որովհետև մարդիկ համեմատում են անկախության տարիները, ձեռք բերվածը, արվածն ու չարվածը: Եվ իմանալով Ս. Սարգսյանի ունակությունները՝ բնականաբար իրեն պետք է ձայն տան: Հակառակ դեպքում ո՞ւմ պետք է տան: Մարդկա՞նց, որոնք ժողովրդին հայտնի չէին, չճանաչված մարդկանց ձայն կտա՞ն:

– Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգությունե կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին հայտնի գործիչներ և ընդդիմադիր թեկնածուներ են: ՀՀԿ-ի իշխանությունից դժգոհող ընտրազանգվածը կարող է նրանց ընտրել:

– Հ. Բագրատյանը ճանաչված է տնտեսությունը խորտակելով:

– Հ. Բագրատյանը Հայաստանի տնտեսությունը ազատականացնող վարչապետն է եղել: Նրա վարչապետության տարիներին տնտեսությունը սկսեց վերականգնման փուլ մտնել: Եվ նրա վարչապետության տարիներին մեր երկրի բոլոր խոշոր օբյեկտները պետական էին: Դրանք սեփականաշնորհվեցին և մեջ-մեջ արվեցին նախորդ իշխանությունների օրոք:

– Դա ձեր կարծիքն է, ես էլ այլ կարծիք ունեմ:

– Ամեն դեպքում Կոտայքի մարզում ԲՀԿ-ն ուժեղ է, և չի բացառվում, որ նախագահական ընտրություններին Դուք խնդիրներ ունենաք: Չէ՞ որ խորհրդարանական ընտրություններին էլ ձեր մոտ ՀՀԿ-ն պարտվեց ԲՀԿ-ին:

– Ես համոզված եմ, որ մեր մարզում մեր թեկնածուն մեծաթիվ ձայներ կունենա, որովհետև մենք պատրաստվում ենք շատ գրագետ ընտրարշավ անցկացնել: Փետրվարի 19-ին արդյունքները կիմանաք և ձեր հարցի համար կզղջաք:

– Իսկ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ական համայնքապետերն աշխատեն Ս. Սարգսյանի համար: Դուք համայնքապետերին կարգադրեք աշխատել ձեր թեկնածուի օգտին:

– Համայնքապետերի հետ մենք ընտրության թեմաներ չենք քննարկում, աշխատանքային թեմաներ ենք քննարկում: Իսկ երբ սկսվի ընտրարշավը, ու ամեն ինչ ինձ համար պարզ լինի, այդ ժամանակ զանգեք՝ կասեմ, թե որ համայնքի ղեկավարն է Ս. Սարգսյանի օգտին քարոզարշավ անցկացնում, որը՝ ոչ: Դեռ քարոզարշավը չի սկսվել, հիմա իզուր եք այդ հարցերն ինձ ուղղում:

– Քարոզարշավի ժամանակ հանդիպելո՞ւ եք ԲՀԿ-ական համայնքապետերի ու քաղաքապետերի հետ ու հորդորեք աշխատել Ս. Սարգսյանի օգտին:

– Մենք մեր մարզում փորձելու ենք հանդիպել բոլոր ընտրողների հետ: Ընտրարշավը սկսվում է հունվարի 21-ին, դրանից 10 օր հետո պատկերն արդեն ամբողջովին պարզ կլինի, ես արդեն որոշակի կարծիք կունենամ և ձեր հարցերին կպատասխանեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում