ԱՄՆ-ի ազգային հրաձգային ասոցիացիան Բարաք Օբամայի վարչակազմին մեղադրել է երկրի սահմանադրության երկրորդ ուղղումը, որը ամերիկացիներին զենք կրելու իրավունք է տալիս, սահմանափակելու մտադրության մեջ,- հաղորդում է RIA Novosti-ն:
Ասոցիացիան նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ներկայացրել է միջոցներ, որոնք նա մտադիր է խորհուրդ տալ ընդունելու՝ երկրում հանցագործությունների թվի աճը կրճատելու համար:
Օբամայի կարգադրությամբ, Բայդեն գլխավորում է բռնությանը հակազդելու միջգերատեսչական հանձնաժողովը, որի նպատակն է միջոցներ մշակել՝ ԱՄՆ-ում բռնության մակարդակն իջեցնելու համար:
«Մենք անհանգստացած ենք, թե ինչքան քիչ բան է արվել այդ հանդիպմանը մեր երեխաների պաշտպանության համար, և ինչքան շատ բան է արվել երկրորդ ուղղումը ոտնահարելու համար: Այս աշխատանքային խումբը շատ ժամանակ է ծախսել, որպեսզի առաջարկի սահմանափակում մտցնել զենքի օրինական սեփականատերերի համար՝ ազնիվ ամերիկացիների և հարկատուների»,- ասվում է ասոցացիայի հայտարարության մեջ:
Ասոցացիան նշել է, որ անելու է ամեն ինչ, որպեսզի Կոնգրեսը չաջակցի Բայդենի նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անհրաժեշտ է խստացնել զենքի վաճառքի վերահսկողությունը: ԱՄՆ-ում զենքի շրջանառության սահմանափակման մասին կրկին սկսել է խոսվել Նյութաունի դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ հրաձիգը սպանել էր 27 մարդու (այդ թվում՝ 20 երեխայի):










































