Friday, 17 07 2026
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Րաֆֆի Հովհաննիսյան՝ «Ես կարծում եմ, որ կունենանք նոր իշխանություն». մամուլ

«Եթե Դուք հիմա չեք բացառում, որ հնարավոր է համագործակցեք Սերժ Սարգսյանի հետ, ես՝ որպես ընտրող, որտեղի՞ց ունենամ երաշխիքներ, որ Դուք ընտրապայքարի մեջ եք մտել ոչ թե ինչ-որ պաշտոն ստանալու համար, կարո՞ղ եք տալ նման երաշխիք»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ուրիշների համար երաշխիք չեմ կարող տալ: Նույնպես ես չէի ուզենա, որ իմ խոսքի երաշխիքով քո քաղաքացիական ազատությունը կաշկանդեի, և դու ընտրեիր զուտ խոսքի երաշխիքով: Ես պարզապես կարող եմ ասել, որ իմ հետագիծը կա հանրային ծառայության՝ իր դրական էջերով, իր վրիպումներով: Դա բաց է եղել քո առջև և ողջ ժողովրդի առաջ: Այդպես էլ պիտի շարունակվի՝ բաց, անմիջական և հաշվետու: Ես կարող եմ ասել առանց դրամատիկացնելու կամ ռոմանտիկայի ոլորտ տանելու, որ ես պարտավոր եմ անգամ կյանքի գնով տեսնել դե յուրե Սահմանադրական Հայաստան:

Իսկ ընտրությունը պետք է կատարի շարքային քաղաքացին: Հիմնական ընտրապայքարը լինելու է գործող նախագահի և իմ միջև, բայց դա չի նշանակում, որ քաղաքացին պետք է չգա ու մասնակցի: Ես ուզում եմ, որ քաղաքացին մասնակցի, թեկուզ ինձ համար չքվեարկի, որովհետև յուրաքանչյուր չիրացված քվեաթերթիկ նշանակում է այս իշխանության վերարտադրումը, և դա պետք է բացառել»:

Թերթի հարցին՝ ինչո՞ւ չեք բացառում իշխանության հետ համագործակցությունը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կունենանք նոր իշխանություն»: «Առավոտ»-ը ճշտեց, այսինքն՝ Սերժ Սարգսյանը պիտի փոխվի՞, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Պիտի փոխվի, այո: Եվ հետո մենք կհամագործակցենք այս խորհրդարանի հետ, որտեղ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, և միասին կտանենք Հայաստանը դեպի նոր Սահմանադրություն և խորհրդարանական հանրապետություն, որտեղ բիզնեսը և իշխանությունը տարանջատված են, և որտեղ իշխանության ճյուղերը նույնպես տարբաժանված են, որտեղ Հայաստանի քաղաքացին երաշխավորված է ոչ թե թեկնածուի խոսքով, անգամ նախագահի բարձր հովանու տակ, այլ Սահմանադրությամբ և իր իրավունքով»:

Թերթի դիտարկմանը, որ խորհրդարանում արդեն բիզնես ոլորտի մեծ ներկայացուցչություն կա, ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց, որ դա պիտի բացառվի. «Դա պիտի բացառվի ոչ միայն խորհրդարանում, այլև դատական ատյաններում, նախագահականում, վարչապետարանում: Ամենուր դա պիտի բացառենք, և ես առաջարկում եմ անել դա իմ օրինակով, որովհետև ես որևէ բիզնես կախվածություն չունեմ: Ես ասում եմ, որ ես լիարժեք, անմնացորդ, առանց պայմանների, առանց բիզնես շահագրգռության և անվճար ծառայելու եմ 5 տարի և ոչ ավելի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում