Այսօր կարող է վճռվել «Ռոմա»-ի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի ճակատագիրը: Հոլանդացի դարպասապահը, որի ծառայությունների դիմաց հռոմեական ակումբը բավական մեծ գումար է վճարել 1.5 տարի առաջ, կորցրել է իր տեղը հիմնական կազմում:
Ստեկելենբուրգը, սակայն, չի ցանկանում փոխարինել Մաուրո Գոյկոեչեային: Այդ պատճառով էլ դարպասապահն ու նրա գործակալն այսօր բանակցություններ կվարեն «Ռոմա»-ի ղեկավարության հետ: Արդյունքում` կորոշվի Ստեկելենբուրգի ճակատագիրը:
«Ռոմա»-ն պատրաստակամություն է հայտնել բանակցել հոլանդացի դարպասապահի հետ, որը, հավանաբար, այլ ակումբ կտեղափոխվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:









































