«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում կայացած ՔՓՌ-ի դեմ հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք` «քաղաքայիններ»-ը ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեցին արտագնա խաղը: Այժմ թիմը 8 միավոր է զիջում մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Չելսի»-ին:
«Երկրպագուներին, հավանաբար, դուր եկավ խաղը: Բայց մեր բախտը չի բերում: Երեք կամ չորս 100 տոկոսանոց գոլային պահեր ունեինք, բայց չկարողացանք ավարտել դրանք: Սակայն սաներս ապացուցեցին, որ կարող են պայքարել:
Ինձ չեն անհանգստացնում «Չելսի»-ի հաջողությունները: Այժմ նրանք շատ լավ են խաղում: Տեսնենք, կկարողանա՞ն արդյոք նույն կերպ շարունակել մինչև մրցաշրջանի ավարտը»,- Daily Mail-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:







































