Thursday, 02 05 2024
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Հուժկու և սպասելի

Ազատության հրապարակում տեղի ունեցավ ոչ իշխանական ուժերի հռչակած նոր ժողովրդական շարժման արդեն երկրորդ հանրահավաքը: Հանրահավաքը կրկին տպավորիչ էր իր բազմամարդությամբ, թեև այս առումով, իհարկե, ոչ ոք ոչ մի անգամ կասկած իսկ չի ունեցել, որ ԲՀԿ-ի առկայության պարագայում հանրահավաքների բազմամարդությունը բացարձակապես խնդիր չէ, և ԲՀԿ-ն միանգամայն ի զորու է դա ապահովել, ինչը ցույց է տվել 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մարդ էր ապահովում ոչ միայն իր, այլ նաև ՀԱԿ-ի հանրահավաքների համար:

Այս առումով, հանրահավաքի բազմամարդությունն, իհարկե, չի կարող լինել առանցքային գործոն` հատկապես, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում դժգոհ բնակչությունը ճնշող մեծամասնություն է և անգամ հանրապետականների համար աշխատողները դժգոհ են երկրի և իրենց սոցիալ-տնտեսական վիճակից: Այս իմաստով, իհարկե, հանրահավաքը որևէ նոր ու զարմանալի, անսպասելի բան չէր կրում իր մեջ: Անսպասելիություն սպասվում էր հետագա անելիքների մասով հայտարարություններից, սակայն այս մասով էլ, ըստ էության, ոչ մի անսպասելի բան, և հայտարարությունը շարժման շտաբների մասին, ըստ էության, առաջին հայացքից է միայն նորություն:

Վերջիվերջո, ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն իր տարածքային կառույցներով բավական կայացած կուսակցություն է, և իրականում ժողովրդական շարժման շտաբները ինչ-որ առումով լինելու են ԲՀԿ-ի տարածքային տրանսֆորմացիան: Առավել ևս, որ ինքնաբերաբար ակնկալվում էր հենց այս քայլը, քանի որ իրավիճակը շատ պարզ է՝ կա՛մ պետք է հայտարարվեն կոնկրետ մշտականությամբ գործողություններ Երևանում, կա՛մ պետք է շարժումը որոշակիորեն ապակենտրոնացնել տարածքներ, և այս ճանապարհով որոշակիորեն ժամանակ շահել, քանի որ ակնհայտ է, որ շտաբների կազմավորումը լինելու է ժամանակատար գործընթաց, և առնվազն ձմեռային ամիսներին այս գործընթացը կարող է ապահովել ոչ իշխանական ուժերի գործունեության, այսպես ասած, ինֆորմացիոն առիթները:

Այս տեսանկյունից էլ հասարակությանն առաջարկվածը, ըստ էության, արտառոց կամ անսպասելի չէ, ամբողջ խնդիրը ձևն էր, քանի որ տրամաբանությունը սպասելիի մեջ էր: Սպասելի էր նաև այն, որ ոչ իշխանական ուժերի առաջնորդները պետք է որևէ կերպ անդրադառնային իրենց միանձնյա որոշումների խնդրին, և այդ առաքելությունը դրվեց Տեր-Պետրոսյանի վրա, որն էլ ոտքի վրա քվեարկությամբ որոշեց,- այնպես, ինչպես ՀՀԿ-ականները օրենքներ են ընդունում,- որ ժողովուրդը իրենց տվել է որոշումները միանձնյա կայացնելու լիազորություն:

Եվ վերջապես սպասելիների շարքը համալրեցին շարժման առաջնորդների հերթական անգամ դրսևորված տարաձայնությունները, ըստ որում` խոսքը միայն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին չէ, որ վերաբերում է, որի վերաբերյալ հերթական անգամ իր տարբերվող կարծիքը հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ, ի դեպ, ԵՏՄ-ին անդամակցության մասով ռուսական ռեվերանսը այս անգամ մանրամասն արվեց` ամենայն հավանականությամբ այն նկատառումով, որ նախորդ հանրահավաքի մեսիջները այնքան էլ լավ տեղ չեն հասել, և կարիք է եղել ավելի մանրամասն և հանգամանալից ռեվերանս կատարել դեպի անշրջելիությունը:

Այնուամենայնիվ, շարժման առաջնորդների տարակարծություններն ակնհայտ էին նաև մարտավարական` այսպես ասած ներքին խնդիրների մասով: Տեր-Պետրոսյանը այդ մասին ընդհանրապես ոչինչ չասաց, Րաֆֆի Հովհաննիսյանը նստացույցի գաղափարը առաջ բերեց և հեղափոխության, իսկ Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, հայտարարեց, որ նստացույց և հեղափոխություն չի լինելու:

Այս իրավիճակում, իհարկե, ելքը շտաբներն են, այսինքն` մարզերը, այսինքն` առաջնորդներից առայժմ ինչքան հնարավոր է հեռու, որովհետև վերջին օրերին որքան երկար երեքը մնացին իրար հետ, այդքան առավել ակնառու դարձան նրանց տարաձայնությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում