Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

ՀՀԿ-ական պատգամավորը կողմ է, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում ստանան

2001թ. նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիան», իսկ ՀՀ Սահմանադրական դատարանը 2003թ. օգոստոսի 20-ին որոշել է, որ այդ կոնվենցիայով «ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»: Նաև այս կոնվենցիան հիմք ընդունելով՝ ՀԱԿ խմբակցությունը Ազգային ժողով է ներկայացրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքի նախագիծը, որն այսօր քննարկվում էր Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագիծը ենթադրում է, որ փոխհատուցում պետք է ստանան նաև 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատները: Ահա այս հանգամանքը հավանաբար դուր չէր գալիս խորհրդարանական մեծամասնությանը՝ Հանրապետական խմբակցությանը, ովքեր էլ դեմ էին արտահայտվում ՀԱԿ-ի այդ օրինագծին: Իսկ Հանրապետական խմբակցության անդամ, ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար Լևոն Մարտիրոսյանը հարց բարձրացրեց, թե եթե հարցը Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալն է, ապա կարելի է կոնկրետ այդ դեպքի հետ կապված առանձին նախաձեռնություն անել: Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե քանի դեպքի և որքան փոխհատուցման մասին կարող է խոսք լինել: «Ինչ վերաբերում է Մարտի 1-ին, բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի մասին է խոսքը և գործնականում հնարավոր է հաշվարկել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2008 թվականից մինչև այսօր նման բազմաթիվ առաջարկություններ են եղել, որոնք տարբեր պատճառաբանություններով չեն ընդունվել իշխանությունների կողմից: Իսկ Լ.Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց, թե ինքը ցանկանում է, որ 10 զոհերի հարազատները փոխհատուցում ստանան, և նա հնարավոր համարեց, որ ինքը ներկայացնի նման նախագիծ: Իսկ մինչ այսօրվա քննարկումը Լ.Մարտիրոսյանը տեղյակ չէր, որ Մարտի 1-ի դեպքերի արդյունքում գույքային վնաս կրած սուբյեկտները բավականին ծանրակշիռ՝ «Երևան» հիմնադրամով ավելի քան 70 մլն դրամի փոխհատուցում են ստացել: Խոսքը վերաբերում է, օրինակ, Մաշտոցի պողոտայում Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» խանութին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում