Monday, 29 04 2024
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին

«Ողջունում ենք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը»

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին պետք է քաղաքական գնահատական տալ:

– Ողջունում ենք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի
Հովհաննիսյանի հացադուլը, քանի որ քաղաքական այդ ակտն իր մեջ կրում է քաղաքացիական պայքարի բովանդակություն:

Քաղաքացիական պայքարի յուրաքանչյուր նման դրսևորում դրական է անդրադառնում մեր երկրում ժողովրդավարության զարգացման վրա:

– Անընդունելի ենք համարում քաղաքական ու հասարակական ներկայացուցիչների
կողմից հացադուլի կապակցությամբ հնչած արհամարհական կամ զրպարտանք պարունակող հայտարարությունները:

Նմանօրինակ վերաբերմունքը ոչ միայն վարկաբեկում է այդ վարքագիծը կրողներին, այլև լուրջ հարվածի տակ է դնում հայաստանյան քաղաքական դաշտում քիչ թե շատ պահպանվող արժեքային համակարգը:

– Միևնույն ժամանակ կոչ ենք անում հայաստանյան քաղաքական ուժերին,
կուսակցություններին` այսուհետ, բացի մարդասիրական հորդորներից, նաև քաղաքական գնահատականներ տալ նման երևույթներին:

Անկախ այն բանից, թե հացադուլն ինչ անուն ունի, դասական իմաստով, այն ոչ-բռնի դիմադրության մի մեթոդ է, որով հացադուլավորը քաղաքական բողոքի ակտ է կատարում` սովորաբար խնդիր դնելով հասնել իշխանության քաղաքականության փոփոխությանը:

Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում