Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Մեկ քայլ մինչև վանդակը

Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները վավերացրել են մայիսի 29-ին ստորագրված Եվրասիական միության պայմանագիրը, ու քանի որ ավելի վաղ էլ Ռուսաստանի խորհրդարանն էր վավերացրել, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական միության գագաթնաժողովից առաջ ըստ էության ակնհայտ է դառնում, որ պայմանագիրն արդեն գործող պայմանագիր է, այսինքն՝ իրավական ուժ ունեցող պայմանագիր է, որին էլ կմիանա Հայաստանը:

Մինչև վավերացնելը, սակայն, տեղի ունեցավ մի շատ հետաքրքրական բան: Բելառուսը Ռուսաստանից պահանջեց հերթական ֆինանսական օժանդակությունը և ստացավ խոստում՝ տարեկան մոտ 700 միլիոն դոլարի չափով, ինչից հետո միայն վավերացվեց պայմանագիրը: Այսինքն՝ Բելառուսը ամեն մի ընդառաջ քայլից առաջ որևէ կոնկրետ պահանջ է ներկայացնում Ռուսաստանին, ստանում որևէ բավարարում և նոր միայն գնում համաձայնության: Ղազախստանն էլ համարձակ կերպով ներկայացնում է իր պահանջները: Այստեղ Աստանան, ըստ էության, ֆինանսական օժանդակություն չէ, որ ավելի շատ պահանջում է, այլ պայմաններ, որոնք ավելի մեծ հնարավորություն կտան երրորդ երկրների՝ Չինաստանի, Եվրամիության անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու համար: Այսինքն՝ Աստանային հետաքրքրում է հենց այս ասպեկտը, որպեսզի Ղազախստանը չփակվի Եվրասիական միության շրջանակում:

Ի՞նչ պահանջներ կամ դիտողություններ է Հայաստանը ներկայացնում՝ ոչ մեկին հայտնի չէ: Համենայն դեպս, հրապարակային մակարդակում Հայաստանը ոչնչից չի դժգոհում, չի բողոքում, ոչինչ չի առաջարկում: Անհնար է պատկերացնել, որ Բելառուսին ու Ղազախստանին պարբերաբար ինչ-որ բաներ չեն գոհացնում, իսկ ահա Հայաստանի համար ամեն ինչ լավ է: Առավել ևս, որ հենց Հայաստանն է ամենից վատ վիճակում, քանի որ գտնվում է պատերազմական շրջափակման մեջ և չունի ցամաքային կապ Եվրասիական միության հետ: Բայց Հայաստանը ձայն չի հանում՝ փոխարենը անընդհատ հայտարարելով, որ անդամակցումը բխում է մեր շահերից և անվտանգությունից: Այս ընթացքում և՛ անվտանգության սպառնալիքներն են ավելացել, և՛ անվտանգության հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները, և՛ տնտեսական առումով իրավիճակն էլ ավելի է վատթարացել. նվազել են և՛ ներդրումները, և՛ Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտները: Շահը մնում է երևի էժան գազը, թեև գազն էժան է, փոխարենը այդ գազով նույն «Գազպրոմի» արտադրած էլեկտրաէներգիան է թանկացել:

Այսինքն՝ Հայաստանի անդամակցության առումով շահավետ ոչ մի տեսանելի պարագա հասարակությանը ներկայացված չէ, փոխարենը Հայաստանի իշխանություններն էլ ոչ մի դիտողություն Եվրասիական միությանն անդամակցելու պայմանների մասով չեն անում: Եվ այս ամենն էլ ամբողջանում է նրանով, որ առ այսօր գաղտնի է պահվում, թե կոնկրետ անվանումներով ինչ համաձայնություն կա Հայաստան երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը պահպանելու հարցում, որպեսզի համատարած թանկացումներ չսկսվեն: Եվ սա դեռ սկիզբն է, այսինքն՝ դեռ այն վիճակն է, երբ Հայաստանն անդամ չէ, իսկ Եվրասիական միությունն էլ իրավական ուժի մեջ չէ՝ հունվարի 1-ից է լինելու դա: Այսինքն՝ հունվարի 1-ից դիմակայությունն ու մրցակցությունը Եվրասիական միությունում շահերի համար, վերմակը իրենց վրա քաշելու համար, անդամների միջև դեռ նոր է սրվելու: Ու այս իրավիճակում Հայաստանը գտնվում է ակնհայտ անհավասար պայմաններում. գործ ունի երեք հիմնադիր անդամների հետ՝ ինքը չլինելով հիմնադիր:

Սրան զուգահեռ, այսօրվա վիճակը վկայում է, որ Լուկաշենկոն ու Նազարբաևը ի վիճակի են իրենց շահերը պաշտպանելու, իսկ Հայաստանի լռությունը վկայում է, որ Սերժ Սարգսյանն ի զորու չէ դա անել: Ահա այս պաշարով նա հոկտեմբերի 10-ին մեկնելու է Մինսկ՝ Հայաստանի անդամակցության հարցը քննարկելու և հավանաբար պայմանագիր ստորագրելու:

Սա առավել վտանգավոր ստորագրություն է, քան այն, որը 5 տարի առաջ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին, դրվում էր հայ-թուրքական արձանագրությունների տակ Ժնևում: Ինչպես հետագայում Հիլարի Քլինթոնն իր հուշերում գրեց, Նալբանդյանը Ժնևում երկար ժամանակ փակվել էր հյուրանոցում, և նրան մի կերպ են համոզել, որ գնա ու ստորագրի:

Այս պայմանագրի դեպքում, որ կստորագրվի վաղը Մինսկում, փակվելու է ստորագրումից հետո արդեն, սակայն ոչ թե Նալբանդյանը, այլ Հայաստանը որպես պետություն, և ոչ թե հյուրանոցում է փակվելու, այլ Եվրասիական վանդակում, որտեղից Լուկաշենկո, Նազարբաև և Պուտին եռյակը ստանալու են Հայաստանի գործողությունները տնօրինելու և կառավարելու լիակատար իրավունքներ: Եվ սա այն դեպքում, երբ այս երկրները՝ բոլոր երեքն էլ, այսօր առանց որևէ կաշկանդվածության ներկայանում են Ադրբեջանի սրտակից ընկերներ և զինում ու գոտեպնդում են Ալիևին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում