Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Ինչպե՞ս կարելի է «պուտինասիրության» դափնիները զիջել Մալիին, Տաջիկստանին, Ղրղզստանին և Ուզբեկստանին

Ամերիկյան սոցիոլոգները ամփոփել են 2010թ. անցկացված իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Մոտ 100 երկրներում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, թե տարբեր երկրներում ինչպես են վերաբերվում համաշխարհային քաղաքականության առաջատարներին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ այդմ` պարզվել է, որ հայաստանցիների 75 տոկոսը դրական է գնահատում Ռուսաստանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը` այն բնութագրելով որպես արդյունավետ: Այս մտքին ընդդիմացող մեր հայրենակիցների թիվը շատ քիչ է եղել` ընդամենը 7 տոկոս:

«Պուտինասիրությամբ» հայերը զիջում են միայն աֆրիկյան Մալիին, Ուզբեկստանին, Տաջիկստանին և Ղրղզստանին:

ՌԴ իշխանությունների քաղաքականությունը, ինչպես և կարելի է ենթադրել, ամենաքիչ աջակցությունը ստանում է Վրաստանի քաղաքացիների կողմից: Հարցված վրացիների 76 տոկոսը խստորեն դատապարտում է պաշտոնական Մոսկվայի քաղաքական ուղեգիծը եւ միայն 6 տոկոսն է, որ արդյունավետ է գնահատում այն քայլերը, որ իրականացնում են Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը:

Մյուս պետությունը, որի ղեկավարության քաղաքականությունն արժանանում է Հայաստանի բնակիչների ջերմ աջակցությանը, Ֆրանսիան է: Հայաստանցիների 62 տոկոսը դրական եւ միայն 12 տոկոսն է բացասական գնահատում Սարկոզիի վարչակազմի գործունությունը: Վրաստանում Ֆրանսիային դրական են վերաբերվում հարցվածների 43, Ադրբեջանում` 42, իսկ Թուրքիայում` ընդամենը 22 տոկոսը:

Միացյալ Նահանգների հանդեպ հայաստանցիների վերաբերմունքը եւս բավական դրական է: 2010-ին անցկացված հարցումների համաձայն` հայաստանցիների 50 տոկոսը դրական է գնահատում ԱՄՆ ղեկավարության գործունեությունը, իսկ 32 տոկոսը` բացասական: Նշեմ, որ նախորդ երկու տարիներին Վաշինգտոնի նկատմամբ վստահության ցուցանիշը Հայաստանում ավելի բարձր էր` 54 տոկոս: Ադրբեջանում Միացյալ Նահանգների ներկա վարչակազմի քաղաքականությունը հավանության է արժանացել հարցվածների 58, իսկ Վրաստանում` ընդամենը 47 տոկոսի շրջանում:

Ընդհանուր առմամբ, Gallup-ի տվյալները վկայում են, որ աշխարհում գերտերություններն այնքան էլ բարձր վարկանիշ չունեն: Ռուսաստանի ղեկավարության գործունեությունը արդյունավետ է համարում աշխարհի բնակիչների ընդամենը 27 տոկոսը, Մեծ Բրիտանիայինը` 35, իսկ, ասենք, Ֆրանսիայինը` 39 տոկոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում