Իտալական «Ատալանտա»-ի գլխավոր մարզիչ Ստեֆանո Կոլանտուոնոն «Յուվենթուս»-ից 3:0 հաշվով պարտություն կրելուց հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը:
«Նման «Յուվենթուս»-ի դեմ մենք անզոր ենք: Մրցակիցը շատ լավ սկսեց հանդիպումը: Մենք հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք իրականացնել պահերը: «Յուվե»-ի դեմ հանդիպումներին չպետք է սխալվես»,- Sky Sports-ը փոխանցում է Կոլատուոնոյի խոսքերը:





































