«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարող է հեռանալ ակումբից: Daily Star-ը հայտնում է, որ Բելգիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստն անհանգստացած է թիմում իր ապագայի կապակցութմաբ: Տաղանդավոր ֆուտբոլիստը կարծում է, որ Անխել դի Մարիայի տեղափոխության հետ թիմի հիմնական կազմում ընդգրկվելու իր շանսերը կնվազեն:
Այդ կապակցությամբ կիսապաշտպանը մտադիր է բանակցություններ սկսել «կարմիր սատանաներ»-ի ղեկավարների հետ` առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում իր տրանսֆերը վաճառքի հանելու խնդրանքով:
Ինչ վերաբերում է հոլանդացի մասնագետին, ապա վան Գալը ցանկանում է, որ ֆուտբոլիստը շարունակի իր ելույթները թիմում:






































