Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Ավստրալիայի առաջնության 5-րդ լիգայի շրջանակներում կայացած «Ռում» – «Արմտյան Ինսբրուկ» խաղում:
Mirror-ի փոխանցմամբ՝ «Ռում»-ի կիսապաշտպան Իսմաիլ Գյունդուզը գլխով հարվածել է մրցավարին, երբ վերջինս հանդիպման 86-րդ րոպեին պատրաստվում էր երկրորդ դեղին քարտը ցույց տալ իրեն: Ֆուտբոլիստը որակազրկվել է 70 խաղով ու տուգանվել 257 եվրոյով:
«Ուղղակի անհասկանալի որոշում է: Ես սայթաքեցի: Ցանկանում եմ անել հնարավորը կրկին խաղադաշտ դուրս գալու համար»,- հայտարարել է Գյունդուզը:






































