Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն շատ օգտակար կլինի թիմին, եթե գերմանական գրանդ տեղափոխվի: Հիշեցնենք` ակումբները համաձայնության են հասել Ալոնսոյի տեղափոխության շուրջ:
«Ալոնսոն շատ կարևոր դերակատարություն կունենա մեր թիմում: Արդեն ասել ենք, որ պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք, քանի որ թիմի կազմում վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունենք: Ալոնսոն ի վիճակի է դեռ երկու տարի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել»,- Sport-ը մեջբերում է Զամերի խոսքերը:
Հիշեցնենք` Ալոնսոն արդեն հայտարարել է, որ ավարտում է ելույթները Իսպանիայի հավաքականում:





































