Thursday, 02 05 2024
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում

Գալուստ Սահակյանը երազում է շքեղ մեքենաների ու առանձնատների մասին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության նիստում որոշեց շուրջ 33 միլիոն դրամ հատկացնել պահուստային ֆոնդից ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար «Տոյոտա Լենդ Քրաուզեր» շքեղ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով: Այս քայլը հասարակության շրջանում բողոքի առիթ հանդիսացավ, քանի որ կուտակված բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, այդ թվում՝ սահմանային:

«Առաջին լրատվական»-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից փորձեց ճշտել՝ արդյոք այս պայմաններում համեստության խնդիր չկա՞: «Գիտեք՝ հիմնականում կայքերը պիտի շատ հաճախորդներ ունենան, յուրաքանչյուր լավ մտքից կարելի է ինչ-որ մի պատառիկ վերցնել և դարձնել կայքի գործիք»,- պատասխանեց նա:
Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն շքեղ մեքենաներ ու առանձնատներ ունի Գ. Սահակյանը, վերջինս զարմացավ ու նշեց. «Ես երազում եմ, որ ունենամ և միշտ գովաբանում եմ նրանց, ովքեր կարողանում են և շքեղ մեքենաներ ունենալ, և առանձնատներ, չկա որևէ մարդ, ընտանիք, որ չցանկանա ավելի բարեկեցիկ ապրել, բարեկեցությունը, կարծում եմ, մեր ժողովրդի համար կարևորագույն խնդիր է»,- ընդգծեց Գ. Սահակյանը՝ հավելելով, որ պետք է պայքարել ոչ թե նրանց դեմ, ովքեր ունեն, այլ պետք է պայքարել աղքատության դեմ:

Այդ դեպքում՝ ինչպե՞ս է Գալուստ Սահակյանը փորձում պայքարել աղքատության դեմ: «Իմ անձով, իմ գործունեությամբ, քայլերով, նույնիսկ եթե որոշակի ասեկոսեներ են լինում մամուլում, ինձ չի վնասում»,- պատասխանեց ԱԺ նախագահը՝ եզրափակելով, որ բավականին լուրջ դրսևորումներ ունի իր անձի, մոտեցումների նկատմամբ: Ըստ նրա՝ դաշտում չինովնիկին, ճանաչված մարդուն հարվածում են, և ինքն էլ է այդ հոսանքի մեջ է, բայց երբեք չի տխրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում