Wednesday, 15 05 2024
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ

Քաղաքապետարանը չի կանխում դպրոցի բյուջեն վատնելու շարունակական փաստը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Սույն պատմությունն այն մասին է, թե ինչպես որևէ դպրոցին կրթության համար հատկացված պետական միջոցները օրինական ճանապարհով կարող են վատնվել և որևէ պատասխանատու պաշտոնյա չի փորձում կանխել այս օրինական թվացող վնասակար գործընթացը:

Որոշ դպրոցների ինքնասիրահարված տնօրեններ անօրեն ազատված ուսուցիչների օգտին կայացվող դատավճիռներն անընդհատ բողոքարկելու ճանապարհով պարզապես վատնում են կրթության համար նախատեսված գումարները՝ ստիպված լինելով վճարել հարկադիր պարապուրդի համար:

Ասելիքիս համար որպես ակնառու օրինակ է ծառայում կրկին Երևանի թ.27 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից աշխատանքից անօրեն կերպով ազատված հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու և սոցաշխատողի կողմից դատարան դիմելն ու վերականգնման մասին դատավճիռները:

Երկու դեպքում էլ դատական գործերն անցել են դատական բոլոր աստիճաններով և ի վերջո դատավճռով թ.27 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը պետք է վճարի հարկադիր պարապուրդները:

Սոց աշխատողի դեպքում այդ գումարը 1.4 միլիոնի կարգի է, իսկ լեզվի ուսուցչու պարագայում վերջին դատավճիռն ուժի մեջ մտնելու է 22.08.2014թ.-ից և դատավճռով հարկադիր պարապուրդը դպրոցը պետք է հաշվարկի 29.03.2013 թվականից մինչև աշխատանքի վերականգնվելու օրը, որը նույնպես բավականին կլորիկ գումար է լինելու: Նշեմ նաև, որ այս ուսուցչուհին դեռևս 2012 թվականի դեկտեմբերի դատարանի որոշմամբ պետք է վերականգնվեր աշխատանքի և նրան պետք է վճարվեր հարկադիր պարապուրդի
գումար 01.01.2013-28.03.2013 ժամանակահատվածի համար, որը վճարվել է, սակայն վերականգնելու հրամանի փոխարեն դպրոցի նախկին տնօրենը նոր հրամանով ուսուցչուհուն կրկին ազատում է աշխատանքից ժամ չունենալու հիմնավորմամբ այն դեպքում, երբ հենց այդ ընթացքում՝ 2013թ. փետրվարի 1-ին լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակում մեկին, ում կրթությունը չի համապատասխանում մանկավարժական գործունեությանը:

Բնականաբար այս փաստը բացահայտվելուց հետո ազատում է վերոնշյալ ուսուցչուհուն ու նշանակում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ, որը նշանակվում է 2013թ. դեկտեմբերի 26-ին, երբ դատարանը նույն օրն արդեն կայացրել էր անօրեն կերպով աշխատանքից ազատված ուսուցչուհու վերականգման մասին մի որոշում ևս:

Նշեմ, որ  մրցույթի արդյունքում աշխատանքային պայմանագիր է կնքվում ոչ թե մեկ, այլ երկու ուսուցիչների հետ: 2013թ. դեկտեմբերի 26-ի դատավճիռը նույնպես բողոքարկվում է դպրոցի տնօրենի արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որովհետև նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի արդյունքում կասեցվել էր նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Փաստորեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ձեռագիրը ոչնչով չտարբերվեց նախկին տնօրենի աշխատանքային ձեռագրից, այսինքն փաստորեն դատապարտված նախկին տնօրենը շարունակում է պաշտոնավարել մինչ օրս, նամանավանդ եթե հայտնի դառնա, որ նա կրկին բողոքարկել է վերջին՝ 21.07.2014թ. դատավճիռը, որն ուժի մեջ է մտել 22.08.2014թվականին:

Մազաչափ չեմ կասկածում, որ այս բողոքարկման արդյունքում ևս դատավճիռը լինելու է ի օգուտ ուսուցչուհու, սա նշանակում է, որ հարկադիր պարապուրդի գումարներն ավելի են աճելու՝ ի վնաս դպրոցի բյուջեի: Արդյունքում, արդեն դատապարտված նախկին տնօրենի կամակորության հետևանքով տուժում է դպրոցի բյուջեն, այնտեղ աշխատող ուսուցիչները, իսկ դպրոցի լիազոր պետական մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը ոչ մի ձևով չի կանխում այս ամենը, ժամանակավոր պաշտոնակատարին չի սանձում ասելով, որ բավական է ենթարկվես նախկին տնօրենին, դու պետք է առաջնորդվես դպրոցի շահերով, պետք է կատարես դատարանի վերջին վճիռն ու վերականգնես անօրեն ազատված ուսուցչուհուն, որպեսզի հարկադիր պարապուրդի վճարները չաճեն: Ի վերջո, եթե տարեվերջին պարզվի, որ դպրոցի բյուջեն պակասորդ ունի, դա գլխացավանք է հենց քաղաքապետարանի համար:

Ավելացնեմ որ ժամանակավոր պաշտոնակատարն արդեն աշխատանքից ազատել է դպրոցի 63 տարին օրերս լրացած, կրթությամբ միակ լոգոպեդին, բայց պահում է 74 տարեկան գրադարանավարին, ով նախկին տնօրենի մայրն է և չունի համապատասխան կրթություն, ինչպես նաև թոշակի տարիքը բավականին առաջացած տարբեր ուսուցիչներ:

Սա կրթության համար նախատեսված պետբյուջեն անարդյունավետ ծախսելու ընդամենը մեկ օրինակ է, այսպիսիք, ցավոք շատ են, որն ի ցույց եմ դնում պատկան պաշտոնյաներին ասելու, որ դուք պարտավոր եք վերահսկել և պաշտպանել մեր երեխաների կրթության համար նախատեսված գումարների արդյունավետ ծախսելու գործընթացը, բացահայտել ու կանխել այս ուղղությամբ ցանկացած ոտնձգություն:

Իսկ այն, ինչ այսօր կատարվում է վերոնշյալ դպրոցի բյուջեի հետ, լիազոր պետական մարմնի կողմից կամ թողտվության կամ անզորության ու անտարբերության տպավորություն է թողնում»:

 

Լուսանկարը՝ PanPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում