Sunday, 28 04 2024
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ

Հայաստանին կմնա պատերազմը

Դեռ անցյալ տարի աշնանը, երբ դեռ չէր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանը չէր ընկել միջազգային պատժամիջոցների տակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կազմակերպության Արագ արձագանքման ուժերի ձևավորումը դանդաղում է ֆինանսական միջոցների սղության պատճառով, քանի որ դա ծախսատար և թանկ ծրագիր է: ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանն, այս օրերին, իրավունք ունի երկրի անվտանգության ապահովմանն ուղղված քայլեր պահանջել այս կազմակերպությունից, կամ պետք է արմատապես վերանայի և դիվերսիֆիկացնի անվտանգության ապահովման արդի կոնցեպտը:

Ընդհանրապես ֆինանսները ժամանակակից աշխարհում անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն են: Եթե ֆինանսներ չկան, անվտանգությունն ապահովելը դառնում է ծանրագույն խնդիր, որովհետև պահանջվում են տեխնոլոգիաներ, արդիականացում: Մարտահրավերները աշխարհում բավական բարդացել են, չափազանց մեծ նշանակություն է ստացել պրոֆիլակտիկ աշխատանքը անվտանգության ոլորտում, օպերատիվ արձագանքը, տեխնոլոգիական առաջընթացը՝ կանխարգելիչ գործողությունների, կանխատեսումների և այլնի համար:

Իսկ ի՞նչ է նշանակում փող, որտեղի՞ց այն: Փողը արժեք է, որ ստեղծվում է տնտեսական գործունեության, տնտեսական քաղաքականության արդյունքում: Փող ունենալու համար հարկավոր է տնտեսություն ունենալ, ունենալ այնպիսի տնտեսական համակարգ, որը ոչ թե ինքնասպառվում է, այլ արտադրում, ստեղծում արժեքներ, ստեղծում ֆինանսական հնարավորություններ: Միայն ռեսուրսներ՝ նավթ, գազ, այլ հանածոներ ունենալը շատ քիչ է փող ունենալու համար: Ռուսաստանը դրա լավագույն օրինակն է: Պետք է ունենալ մտավոր ներուժ տեխնոլոգիական առաջընթացի համար, որպեսզի փողը ծառայի հավելյալ տնտեսական նախադրյալների ստեղծմանը, զարգացմանը ծառայի: Իսկ մտավոր ներուժի համար հարկավոր է ազատ հասարակություն, որտեղ կլինի հավասար մրցակցություն, և մարդիկ կունենան իրենք իրենց վրա աշխատելու խթան` տեսնելով, որ գնահատվում են ոչ թե «ոհմակային» պատկանելությունն ու բնազդները, այլ ստեղծագործական կարողությունները, միտքը, կրեատիվությունը:

Ընդ որում` այդ ամենն էլ իշխանությունը չի պահանջում իր համար, այսինքն` չի պահանջում, որ դրա կրողները ծառայեն իշխանությանը որպես տարբեր կարգի ֆունկցիոներներ, թեկուզ շռայլ վարձատրությամբ: Որովհետև դա ևս մսխման, սպառման ճանապարհն է, քանի որ մտավոր ներուժն էլ ռեսուրս է նավթի ու գազի օրինակով, որը ինքնին սպառելը կբերի դատարկության: Իսկ իշխանության կարիքներին ծառայեցնելը նշանակում է սպառում: Այլ բան է, եթե իշխանությունն այդ ռեսուրսը ծառայեցնի պետական կարիքներին: Դա ենթադրում է ազատ ծառայություն, այսինքն` մտավոր ռեսուրսի ազատություն: Փողը դա է բերում՝ ազատությունը, հավասարությունը, մրցակցությունը: Կլանները, իշխանատենչությունը, ագահությունը, իշխանության անխնա վերարտադրությունը փող տանող երևույթներ և գործընթացներ են:

Ահա և ստացվում է ժամանակակից աշխարհում անվտանգության բանաձևը: Որպեսզի լինես անվտանգ, պետք է լինես ազատ, պետք է հիմք ստեղծես մարդկային պոտենցիալի ազատ իրացման համար, մրցակցային պայմաններ ստեղծես, որպեսզի այդ ամենը տա իր տնտեսական էֆեկտը պետության համար: Հետո պետք է այդ էֆեկտը չթալանես ու վերածես անձնական ունեցվածքի և իշխանության վերարտադրության միջոցի, այլ այդ էֆեկտը պետք է ուղղել նույն այդ հասարակությանը, և այն կվերադարձնի բազմապատկելով: Զարգացման մեխանիզմը դա է՝ իշխանությունից հասարակություն, հասարակությունից իշխանություն: Այդպիսով բազմապատկվում են ֆինանսական հնարավորությունները, որոնց մի մասն էլ գնում է այդ ընդհանուր մեխանիզմի անվտանգության կարիքները սպասարկելուն: Այդ մեխանիզմը ներառում է պետություն-հասարակություն տանդեմը, դրա ֆիզիկական, բարոյական, մտավոր, մշակութային, արժեհամակարգային անվտանգության հարթությունները:

Այսինքն` ժամանակակից աշխարհում անվտանգ են այն երկրները,- համեմատաբար անվտանգ իհարկե, քանի որ բացարձակ անվտանգություն գոյություն չունի, և դրա համար կարիք կա գնալ դաշնակցային ճանապարհներով,- որոնք ապահովում են այս բաղադրիչները՝ ազատ տնտեսություն, բաց հասարակական-քաղաքական համակարգ, օրենքի գերակայություն և անկախ դատական իշխանություն: Այդ երկրներն ունենում են ավելի շատ միջոցներ, հետևաբար` անվտանգության սպասարկմանն էլ ուղղում են ավելի շատ միջոցներ և անվտանգությունն էլ սպասարկում են բազմաշերտ համակարգով:

Հայաստանում և այն երկրում, որին Հայաստանը հրապարակավ հանձնել է իր անվտանգության բանալիները՝ Ռուսաստանում, վերը նշված բանաձևը գոյություն չունի: Գոյություն չունի ազատ տնտեսություն, մրցակցային տնտեսություն, գոյություն չունի բաց համակարգ: Հետևաբար` գոյություն չունեն նաև ֆինանսական միջոցներ, որոնք կօգնեն անվտանգության բազմաշերտ, արդյունավետ համակարգեր կառուցել: Արդյունքում մնում է միայն դատարկ քարոզչությունը, երբ նույնիսկ մի օլիմպիական կրակը հնարավոր չի լինում առանց բազմակի խափանումների հասցնել նշանակության վայր: Եվ այն էլ 21-րդ դարում:

Անվտանգության այս համակարգին կամ ավելի ճիշտ՝ անվտանգության միայն այս համակարգին ապավինելը, ըստ էության, նշանակելու է ոչ թե անվտանգություն, այլ անվտանգության այդ համակարգի երկրորդ փլուզման ավերակների տակ մնալու անհեռանկար, զուտ անձնապաստան մտայնություններով թելադրված ավանտյուրա: Ինչպես որ նույնաբովանդակ անվտանգության համակարգը փլվեց մի անգամ՝ դրա հետևանքով Հայաստանը թողնելով ծանր պատերազմի մեջ, այդպես էլ այդ համակարգը նույն բովանդակության հետևանքով փլվելու է երկրորդ անգամ, և մեծ է սպառնալիքը, որ Հայաստանը երկրորդ անգամ էլ այդ փլուզումից ընդամենը պատերազմ կստանա, որից արդեն ելքը կրկին կարող է գտնել միմիայն ինքնուրույն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում