Ֆրանսիական «Լիլ»-ի հարձակվող Դիվոկ Օրիգին պաշտոնապես դարձել է «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ:
19-ամյա բելգիացին թիմին միացել է ԱՄՆ-ում և այնտեղ պայմանագիր կնքել ակումբի հետ: «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը նշում է, որ հաջորդ մրցաշրջանը Օրիգին վարձավճարով կանցկացնի «Լիլ»-ում: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 13 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Օրիգին իրեն հիանալի դրսևորեց աշխարհի առաջնության ժամանակ: Նա դարձավ հաղթական գոլի հեղինակ Ռուսաստանի ընտրանու դեմ խաղի ժամանակ և օգնեց իր թիմին հասնել մինչև 1/4-րդ եզրափակիչ:










































