ՖԻՖԱ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ կոչ է արվում չբոյկոտել Ռուսաստանում կայանալիք «Մունդիալ-2018»-ը:
«ՖԻՖԱ-ն կողմ է ցանկացած խաղաղ քննարկմանը և դեմ՝ ցանկացած տեսակի բռնությանը և իր մրցաշարերը ծառայեցնելու է երկխոսությանը, փոխըմբռնմանն ու ազգերի միջև խաղաղության հաստատմանը: Պատմությունը ցույց է տվել, որ մարզական իրադարձությունների բոյկոտը խնդրի լուծման արդյունավետ տարբերակ չէ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միավորում է երկրներ ու հավաքականներ աշխարհի տարբեր ծայրերից՝ ընտրական փուլից մինչև եզրափակիչ փուլ: ՖԻՖԱ-ն հավատում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների շնորհիվ համաշխարհային ուշադրության պայմաններում կարելի է աշխարհում դրական փոփոխությունների հասնել, մասնավորապես՝ կապված համաշխարհային քաղաքականության հետ:
Մենք տեսանք, որ Մունդիալը կարող է քարոզել բարություն և հավատում ենք, որ դա տեղի կունենա նաև 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում»,- գրված է հաղորդագրությունում:





































