Sunday, 28 04 2024
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ

Ինչպես է «բլոտը» հասցնում մարդասպանության. Երևանյան «բիսեդկեքի» սովորական առօրյան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվել է Արայիկ Ավետիսյանի գործի դատական քննությունը:

50-ամյա Արայիկ Ավետիսյանը 2013 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռհէկ թաղամասի 9-րդ և 16-րդ շենքերի բակում տեղադրված զրուցարանում թղթախաղի ժամանակ ոչ ճիշտ խաղալու համար վիճաբանել է 1936 թվականին ծնված՝ 77-ամյա Վաչագան Մանուչարյանի հետ:

Նրանք քաշքշել են իրար:

Արայիկը հրել է Վաչագանին, վերջինս ընկել է, գլուխը հարվածել զրուցարանի մետաղական կառուցվածքներին:

Վաչագան Մանուչարյանը ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, բայց հրաժարվել է ահազանգով բակ ժամանած շտապօգնության բժշկի՝ հիվանդանոց տեղափոխվելու առաջարկից:

Վաչագանը գնացել է տուն:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին, նրա վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց՝ սեպտեմբերի 20-ին, Վաչագան Մանուչարյանը մահացել է:
Արայիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ տուժողին կյանքից զրկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:

Ավետիսյանն իրեն մեղավոր է ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Ավետիսյանն ասել է, որ բարիդրացիական հարաբերությունների մեջ է եղել տուժող Վաչագանի հետ:

Թղթախաղին մասնակցել են չորսով: Վաչագանը սխալ է խաղացել, դրա պատճառով վիճել են, հետո ոտքի են կանգնել ու սկսել են իրար քաշքշել: Ներկաները փորձել են բաժանել:

Քանի որ Վաչագանը շարունակում էր քաշել իր հագուստից, ինքը նրա ձեռքից ազատվելու համար աջ ձեռքով հրել է նրան: Վաչագանը հավասարակշռությունը կորցրել է, ընկել մետաղե նստարանին, գլխով հարվածել մետաղե սեղանին:

Ինքը չի պատկերացրել, որ հրելու հետևանքով Վաչագանը կարող է ընկնել ու մի քանի օր անց մահանալ:

Թղթախաղի մասնակից վկաներն ասել են, թե Վաչագանին բակում «Ռուբո» էին ասում, իսկ Արայիկի մականունը «Նաբի» է:

Վկա Սերգեյն ասել է, թե խաղից առաջ ինքը Վաչագանին խնդրել է «հարամ» չխաղալ, բայց Վաչագանը «հարամ» է խաղացել, Արայիկն էլ է նրան նկատողություն արել:
Վեճը թեժացել է:

Վաչագանը ոտքի է կանգնել, բռնել Արայիկի հագուստից, Արայիկը հրել է նրան: Վաչագանը մի երկու քայլ հետ է գնացել, նրա գլուխը դիպել է մետաղե սեղանի եզրին, մի փոքր արյուն է եկել, որից հետո այտուցվել է: Ինքն Արայիկին զրուցարանից դուրս է ճանապարհել, խնդրել է, որ նա տուն գնա: Արայիկի գնալուց հետո Վաչագանը վեր է կացել, օրորվելով գնացել դեպի տուն: Ինքը գնացել է նրա հետևից, տեսել է, որ նա նստել է աստիճաններին: Նա ասել է, որ վատ է զգում: Իր հարսը չափել է նրա ճնշումը, ջուր են բերել, լվացել «Ռուբոյի» գլուխը դեմքը, զանգել ու շտապօգնություն են կանչել:

Դատարանը հաշվի է առել, որ Արայիկ Ավետիսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, բազմաթիվ պարգևների, պատվոգրերի ու շնորհակալագրերի է արժանացել:

Վաչագան Մանուչարյանի անզգույշ սպանության համար Արայիկ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 6 ամիս ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում