Sunday, 28 04 2024
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով

Գլխավոր դատախազի պարտականությունն է, որ օրենքի կիրառումը Հայաստանում գործի, սրանով ամեն ինչ ասված է

Հայաստանում խոշտանգումների խորացման ու տարածման հիմնական պատճառներից մեկն անպատժելիության մթնոլորտն է, երբ պաշտոնյան համոզված է՝ անպատիժ է մնալու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Միքայել Արամյանը՝ հավելելով, որ խոշտանգման հոդվածով գործերից երկու տոկոսն է հասնում դատարան, այն էլ՝ կամ համաներմամբ բաց են թողնվում, կամ կարճվում են:

Արամյանի խոսքով՝ պետությունն է կրում պատասխանատվությունը այս իրավիճակում, և նա պետք է իր կառավարման բոլոր օղակներն օգտագործի, իսկ ոչ գիտակցված մոտեցումն ավելի է նպաստում խոշտանգման երևույթի տարածմանը: Անդրադառնալով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, թե՝ այսուհետ ոլորտում կաշառքն ու անմեղ մարդկանց պատժվելը պիտի բացառվեն, նա նշեց, որ պետք է բոլորը հավասար լինեն, արդարադատություն իրականացվի, ոչ թե կամայական կամ անպատժելիության մթնոլորտ ստեղծվի:

Գլխավոր դատախազն, ըստ Արամյանի, դա պետք է երաշխավորի, ուրիշ ոչ մի բան դրանից ավել չի կարող անել, նա պարտավոր է դա անել: «Ես էդ ասածները չեմ ցանկանում մեկնաբանել, մարդու ասածը մեկնաբանվում է հետևություններ անելով կամ համեմատականներով, ուղղակի ասած խոսքը և տիրող իրավիճակը պետք է համապատասխան լինեն, որևէ պաշտոնյա, որ պարտավորություն է կրում հետևելու օրենքի կիրառմանը, իրավունք չունի այդպիսի խոսքեր ասելու կամ խոստումներ տալու: Նրա պարտականությունն է, որ օրենքի կիրառումը կամ արդարադատությունը Հայաստանում գործի, սրանով ամեն ինչ ասված է»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում