Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում Տոնգարիրո հրաբխի ժայթքումից առաջացած մոխրի ամպի պատճառով հետաձգվել են մի շարք ավիաթռիչքներ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Air New Zealand ավիաընկերության ներկայացուցչին:
Ներկայացուցչի խոսքերով՝ ավիաընկերությունը աշխատում է համապատասխան ծառայությունների հետ և համաձայնեցնում է ավիահաղորդակցման երթևեկությունը՝ վստահ լինելու համար, որ մոխիրը չի անցնում ինքնաթիռների շարժիչների մեջ:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում ժայթքել էր Տոնգարիրո հրաբուխը՝ օդ արտանետելով շուրջ 2 կմ բարձրությամբ ծուխ և մոխիր:










































