ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հարևանը կարող է դառնալ Չիկագոյի Քենվուդ թաղամասում 899,000 դոլարով վաճառքի հանված ազատ հողատարածքի գնորդը:
Ինչպես հաղորդում է Chicago Tribune-ը, այդ տարածքը Օբամայի նստավայրից առանձնացված է միայն մետաղական ճաղերով, ինչը թույլ է տալիս հետևել հարևանների կյանքին: Տարածքի սեփականատերը սկզբում միջնորդի միջոցով հենց Օբամային է առաջարկել գնել այն, սակայն նախագահն այդ գործարքի հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերել:
Օբամայի ապագա հարևանը պետք է ապացուցի իր կապիտալի օրինականությունը, իսկ գործարքը վերջնական պետք է հաստատի ԱՄՆ-ի նախագահի անվտանգության ծառայությունը:
Օբամա զույգը Քենվուդի տունը ձեռք է բերել 2005թ.: Այս թաղամասում է ապրում հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին, կիթառահար Դևիդ Էդվարդսը և այլք: