«Տոտենհեմ»-ի ղեկավարությունը շատ էր ցանկանում, որպեսզի «Ռեալ»-ը հաղթանակ տանի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի` «Ատլետիկո»-ի դեմ խաղում: Բանն այն է, որ այդ դեպքում անգլիական ակումբը պետք է ևս 8 մլն եվրո ստանար կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի համար, ով շուրջ 101 մլն եվրոյի դիմաց «արքայական ակումբ» է տեղափոխվել 2013/14 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այդ մասին հայտնում է AS-ը:
Բեյլի տրանսֆերային գործարքի շուրջ կատարված պայմանավորվածության համաձայն` «Տոտենհեմ»-ը պետք է լրացուցիչ գումար ստանար այն դեպքում, եթե «արքայական ակումբ»-ը հաջողության հասներ Չեմպիոնների Լիգայում:
Հիշեցնենք` Կարլո Անչելոտիի սաները 4:1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ, իսկ թիմի երկրորդ գոլի հեղինակը դարձավ հենց Գարեթ Բեյլը:





































