Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում ուժերը չափեցին Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն:
Թիմերը հանդիպման հիմնական ժամանակում խփած գնդակներով չփոխանակվեցին: Լրացուցիչ ժամանակի երկրորդ հատվածում Արիեն Ռոբենը հաշվի մեջ առաջ մղեց մյունխենյան ակումբին: 122-րդ րոպեին «Բավարիա»-ի երկրորդ գոլը խփեց Տոմաս Մյուլլերը:
Նշենք, որ «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում փոխարեն 60-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Կիրխը:
«Բավարիա» – «Բորուսիա»` 2:0 (0:0, լր.ժ.)
1:0 Ռոբեն (107’), 2:0 Մյուլլեր (122′)







































