Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն, ով վնասվածք էր ստացել կատալոնական ակումբի` «Սպարտակ»-ի դեմ հանդիպմանը, դեռևս չի վերականգնել մարզումներն ընդհանուր թիմի հետ:
Ներկայումս Պիկեն մարզվում է վնասվածք ստացած իր խաղընկեր Կառլես Պույոլի հետ և, հավանաբար, չի մասնակցի Պրիմերայի շրջանակներում կայանալիք «Սելտա»-ի և Չեմպիոնների Լիգայի` «Սելթիկ»-ի դեմ հանդիպումներին:
Հիշեցնենք` ի սկզբանե ենթադրվում էր, որ Պիկեն պետք է բաց թողներ 2-3 շաբաթ, սակայն նա հանդես չի գալիս արդեն շուրջ 1.5 ամիս: «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտնել է, որ Խերարդի վերադարձի ժամկետը դեռևս հայտնի չէ:







































