Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Բնակչության քաղաքաշինական բնույթի շատ հարցեր այսուհետ կկարգավորվեն առավել պարզ ընթացակարգով

Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 31–ին գումարված նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները շնորհավորել են Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Բազմամյա բեղմնավոր գործունեության, մեծ վաստակի, Երևանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ, գրող, լրագրող, հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Անցնելով օրակարգին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի « Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև Երևան քաղաքում որոշ հոեղամասերի փոփոխության մասին որոշումների նախագծերին։

Ավագանու հավանությանն է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար հատուկ գնդի գումարտակի հրամանատար, հետմահու «Հայաստանի ազգային հերոս » բարձրագույն կոչումի արժանացած կապիտան Ջիվան Զավենի Աբրահամյանի անվան հիմնադրամ հիմնելու նպատակով 22.19քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օտարելու մասին որոշման նախագիծը։

Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև որոշման նախագիծը, համաձայն որի սահմանվել են քաղաքային նշանակության քաղաքաշինական և գովազդային գոտիները: Նշված որոշմամբ ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները, ինչն առավել արդյունավետ կդարձնի տեղում քաղաքաշինական բնույթի հարցերի կարգավորումը: Բնակիչներն, ըստ այդմ, բնակարանաշինական որոշակի խնդիրներ այսուհետ կկարգավորեն անմիջականորեն վարչական շրջաններում ՝ տեղերում անվճար առաջարկվող օրինակելի նախագծերի միջոցով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է մայրաքաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգման ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է երթևեկային մասում ամբողջ երկայնքով ասֆալտ -բետոնյա ծածկի 4-5սմ հաստությամբ իրականացում։ Ամբողջովին փոխվելու է մայթերի ասֆալտ -բետոնյա ծածկը խճե հիմքով, ինչպես նաև բազալտե եզրաքարերը։ Այվազովսկու փողոցի ճանապարհի երկարությունը կազմում է 2485 գծմ, իսկ լայնությունը 13-18 մ։

Ավագանու որոշմամբ պատմաբան, պետական , հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր -պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի Թումանյան-35 հասցեում։

Նիստի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը վերաբերող հարցի առնչությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի հայտարարված աղբահանության կազմակերպման միջազգային մրցույթի շրջանակում ութ կազմակերպություններ ներկայացրել են իրենց նախնական առաջարկները, որից հետո նրանց հետ ընթացել են բանակցություններ և արդեն նոյեմբեր ամսին բոլոր 8 կազմակերպությունները կներկայացնեն գնառաջարկներ ու բիզնես ծրագրեր, որոնց հիման վրա էլ կընտրվեն հաղթողները. «2013թ-ի կեսից արդեն հաղթող կազմակերպությունները կսկեն սպասարկում իրականացնել Երևան քաղաքում: Մոտեցումները լինելու են նորովի և ընդգրկելու են ողջ բնագավառը: Կունենանք եվրոպական ամենաժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկում: Արդյունքում լուծում կստանան վերջին տասնամյակներում Երևանի ու երևանցիների առջև ծառացած ոլորտի բոլոր խնդիրները»,-նշել է քաղաքապետը:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների վերգետնյա անցումներից օգտվելու հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այժմ քննարկվում է և 2013թ-ին կառուցվելիք վերգետնյա անցումների նախագծերում հաշվի կառնվի խնդիրը և կգտնվեն համապատասխան լուծումներ. «Ինչպես ներդրողների, այնպես էլ կառուցող կազմակերպությունների հետ բանակցություններում այդ հանգամանքը այսօր առաջնահերթ է: Նաև հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետարանը այլևս հանրային նշանակության կառույցների որևէ շինթույլտվություն չի տրամադրում առանց հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար համապատասխան հարմարությունների ապահովման: Բացի այդ, մեր քաղաքաշինության խորհրդում այսօր ընդգրկված է նաև հաշմանդամների շահերը պաշտպանող ներկայացուցիչ համապատասխան հասարակական կազմակերպությունից և, համոզված եմ, լուծումները կլինեն ավելի արդյունավետ»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում