IBF, WBA, IBO, WBO վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ևս միացել է ռասիզմի դեմ պայքարին՝ աջակցելով «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսին:
Կլիչկոն Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ ձեռքում պահել է բանան՝ հետևյալ գրությամբ. «Ասենք ոչ ռասիզմին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին կայացած «Վիլյառեալ» – «Բարսելոնա» (2:3) խաղում երկրպագուներից մեկը տրիբունայից բանան էր նետել Ալվեսի ուղղությամբ: Բրազիլացին վերցրել և կերել էր այն:







































