«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթի»-ի՝ կատալոնական ակումբի ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված լինելու փաստը: Ռոսելը հայտարարեց, որ «Բարսա»-ն չի պատրաստվում բաց թողնել առաջատար ֆուտբոլիստներին:
«Նրանք փորձում են իրենց կազմ հրավիրել Մեսսիին, Ինյեստային, Բուսկետսին, բայց դա նրանց չի հաջողվի: Մեր ֆուտբոլիստները երջանիկ են, քանի խաղում են աշխարհի լավագույն ակումբի կազմում: Նրանք չեն պատրաստվում լքել «Բարսա»-ն»,- հայտարարեց Ռոսելը:





































