Մարտի 5-ին՝ ժամը 22.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում 3 անգամ դատված, 30-ամյա Արմեն Մ.-ին:
Պարզվել է, որ նա ս.թ. հունվարի 5-ին՝ ժամը 16.00-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում գտնվող մի անասնաբուծական ֆերմայում դաժանաբար ծեծի է ենթարկել 50-ամյա Ալվինա Ֆեոդորովային, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Արմեն Մ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ԼՂՀ ոստիկանությանը: